Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 18 » ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում խեղաթյուրված են ջավախահայության խնդիրները: Հայտարարություն
15:14
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում խեղաթյուրված են ջավախահայության խնդիրները: Հայտարարություն
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարության 2010թ. մարդու իրավունքների զեկույցում ջավախքահայության խնդիրները ներկայացված են թերի և խեղաթյուրված կերպով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ. մարդու իրավունքների մասին զեկույցը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (http://www.state.gov/documents/organization/160457.pdf)` Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված կերպով:

Մասնավորապես զեկույցում արտացոլված չեն ջավախքահայության իրավունքների ոտնահարման հետևյալ փաստերը.
- Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի և տոտալ վերահսկողության ներքո: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում և այլն) արմատախիլ են արվում ջավախքահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսևորումները:
- Հայաբնակ շրջաններում հօգուտ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
- Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետևանքով ջավախքյան քաղաքական կառույցները ընտրություններին մասնակցելու համար ստիպված են ուղիներ փնտրել համավրաստանյան որևէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար: Սա էապես խոչընդոտում է հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը հանրային կյանքին:
- Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը` արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարվում են Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները:
- Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում:
- Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականություն և մամուլ Ջավախք փոխադրելու հարցում:

Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախքահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես թե անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված և բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախքահայության դժգոհության հիմնական աղբյուրներից մեկն է:

2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միևնույն ժամանակ, որպես դրական երևույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով:

Համեմատելով զեկույցի Վրաստանին վերաբերող հատվածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարության բացակայության, իշխանությունների կողմից դատական համակարգի վերահսկողության և քաղաքական դրդապատճառներով հետապնդման երևույթների մասին, երևույթներ, որոնցից տուժում են նաև ջավախքահայերը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնուամենայնիվ խուսափում է դրանց համարժեք գնահատականներ տալ` Վրաստանի հանդեպ կիրառելով երկակի չափանիշներ:

ԱՄՆ` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իրենց զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման հիմնական փաստերը, ըստ էության արտոնում են Սաակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաև` ջավախքահայերի դժգոհությունը:

Ելնելով վերոնշյալից` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:


/Times.am/
Просмотров: 479 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ