«Pia.az»-ը գրում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին տեսնում է որպես հնարավոր ռազմական գործողությունների գոտի: Կայքին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ադրբեջաներեն սովորող յուրաքանչյուր զինվորականին ամսական 500 դոլար հավելյալ աշխատավարձ է տրվում: Այդ ծրագիրը նախատեսված չէ թարգմանիչների կամ հետախույզների համար: «Ամերիկացի սպաները ադրբեջաներեն են սովորում` ադրբեջանական բանակում որպես ադրբեջանցի տեղ զբաղեցնելու համար»,- գրում է կայքը:
Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեզուների ծրագրերի ղեկավար, գնդապետ Փոլ Վալենսուելան: Նրա խոսքով, Պենտագոնում այն համոզմանն են, որ այն գոտիներում, որտեղ ռազմական գործողություններ են սպասվում, անհրաժեշտ է, որ զինվորներն իմանան տեղի ժողովրդի լեզուն, քանզի որ դա ուղղակիորեն խթանում է հաղթանակի ձեռքբերմանը: Պենտագոնի լեզուների ծրագրում մոտ 100 ժողովուրդների լեզուներ ուսումնասիրելու դասընթացներ են ներառված:
Ենթադրվում է, որ ադրբեջաներեն սովորող ամերիկացի սպաները, ԱՄՆ-ի և պաշտոնական Բաքվի միջև ձեռք բերված գաղտնի համաձայնության հիման վրա, ադրբեջանական բանակում ծառայություն պետք է անցնեն որպես ադրբեջանցիներ: Չի բացառվում, որ այդ սպաները առաջին հերթին կարող են օգտագործվել Իրանի դեմ հնարավոր գործողություններում:
/Panorama.am/
|