Блог
Главная »
2010 » Ноябрь » 18 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ուկրաինայի դեսպանին
15:19 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ուկրաինայի դեսպանին |
Նոյեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այս մասին այսօր հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությունը շնորհավորեց նորանշանակ դեսպանին Հայաստան դիվանագիտական ծառայության գործուղվելու առիթով և բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց հայ-ուկրաինական հարաբերությունների և մշակութային կապերի զարգացման մասին, ինչպես նաև Ուկրաինայի հայ համայնքի և նրա կարևոր դերակատարության մասին երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների հոգևոր կյանքին:
/Aysor.am/
|
Просмотров: 541 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |