Блог
Главная »
2011 »
Апрель »
30 » ԱԳՆ. Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից և երկրներից հնչող կոչերը
17:48 ԱԳՆ. Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից և երկրներից հնչող կոչերը |
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու վերջին երկու օրվա ընթացքում 3 հայ զինվորի սպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել:
Ադրբեջանի դրսևորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա:
Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից և երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման և միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը:
Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
/Panorama.am/
|
Просмотров: 411 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |