Блог
Главная »
2011 » Апрель » 13 » Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել հակամարտության կարգավորմանը
16:13 Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել հակամարտության կարգավորմանը |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց:
Ինչպես այսօր հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև: Դա և շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, և տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, և մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է Բ.Սահակյանը դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
/Aysor.am/
|
Просмотров: 525 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |