Блог
Главная »
2011 » Апрель » 20 » Ադրբեջանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի հետ զորավարժանքները
17:32 Ադրբեջանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի հետ զորավարժանքները |
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը միակողմանի չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժանքները, որոնք պետք է տեղի ունենար մայիսի 15-25-ը: ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանություններ չի անում` հիմնվելով Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնական իրազեկման բացակայության վրա: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը իր հերթին չի կարողանում մեկնաբանել նմանօրինակ որոշման պատճառները:
Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ գարնանը Ադրբեջանը կրկին առանց մեկնաբանության չեղյալ էր հայտարարվել համատեղ զորավարժանքները: «Դա տեղի էր ունեցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հայամետ դիրքորոշման պատճառով՝ ԱՄՆ-ի նկատմամբ պաշտոնական Բաքվի վճռական քննադատության քողի ներքո:
Այդուհանդերձ, այդ ժամանակ արդեն իսկ նկատվում էր Բաքու-Վաշինգտոն սառը հարաբերությունները, որն արտահայտվում էր ադրբեջանցի պաշտոնյաների հակաամերիկյան հիստերիայով և Վաշինգտոնի կողմից Իլհամ Ալիևին` ԱՄՆ-ում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավերքի մերժմամբ: Ընդ որում՝ այդ միջոցառմանը հրավիրված են եղել Միխայիլ Սահակաշվիլին և Սերժ Սարգսյանը:
Վաշինգտոնի նման պահվածքը փորձագետները պատճառաբանել են 2009 թ-ի ապրիլին Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու և Օբամայի հետ հանդիպելու` Ալիևի մերժումով:
Անցյալ տարվա ընթացքում թվում էր` Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարգավորվել են. Բաքու այցելեցին Պենտագոնի ղեկավարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը, իսկ սեպտեմբերին Ալիևը Նյու Յորքում հանդիպեց Օբամային: Իսկ արդեն իսկ 2011-ին վերջապես (մեկ ու կես տարի անց) Բաքու այցելեց ԱՄՆ-ի դեսպանը:
Սակայն արաբական աշխարհում հեղափոխական զարգացումներից ի վեր Բաքուն սկսեց կասկածանքով վերաբերվել Վաշինգտոնին՝ նրան կասկածելով Ադրբեջանում հեղափոխություն հրահրելու մեջ:
Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման ուղղությամբ Վաշինգտոնի քննադատությունը Բաքվում ընկալվում է հենց այդ տեսանկյունից: Այս քննադատությունն ավելի ուժգնացավ ընդդիմության հանրահավաքը ցրելուց հետո, իսկ Ադրբեջանի իշխանությունները ավելի ուժեղացրին հակաարևմտյան հիստերիան` մեղադրելով օտարերկրյա դիվանագետներին ընդդիմադիր առաջնորդների հետ շփումներ ունենալու մեջ»:
/Aysor.am/
|
Просмотров: 508 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |