Блог
Главная »
2011 » Апрель » 26 » Ադրբեջանում ևս 5 շրջանների զինկոմներ կձերբակալվեն
14:43 Ադրբեջանում ևս 5 շրջանների զինկոմներ կձերբակալվեն |
Արդեն երկար ժամանակ է Ադրբեջանի զինվորական դատախազությունը ստուգում է շրջանային զինկոմիսարիատների` վերջին 11 տարիների գործունեությունը:
Ստուգումների արդյունքներով, թույլ տված խախտումների և անօրինականությունների համար այս օրերին արդեն ձերբակալվել են Բաքվի Բինագադիի և Սուրախանիի շրջանների զինվորական կոմիսարները: Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլ» թերթը:
Զինվորական դատախազության հավաստի աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևի կողմից առաջիկայում ձերբակալությունները կշարունակվեն: Ադրբեջանի զինվորական դատախազությունում արդեն պատրաստ են հիշյալ զինկոմների մեղադրական ակտերը:
Աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին չի հաջողվել կանխել զինկոմիսարիատներում անցկացվող զանգվածային ստուգումները: Ասվում է, որ Ս.Աբիևի` ստուգումներ չանցկացնելու մասին երկրի գլխավոր զինդատախազին ուղղված դիմում-խնդրանքն անպատասխան է մնացել:
/Aysor.am/
|
Просмотров: 517 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |