Блог
Главная »
2010 » Ноябрь » 3 » Ադրբեջանում 1,5 մլն ընտրող «կորել» է
15:28 Ադրբեջանում 1,5 մլն ընտրող «կորել» է |
Ընտրողների ընդհանուր թվի մասին Ադրբեջանի ԿԸՀ-ի և Պետվիճկոմ-ի տեղեկությունները խիստ հակասում են միմյանց: Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի նախագահ Անար Մեմմեդլին ընտրողների ցուցակների հարցով դիմել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովին և խնդրել պարզաբանել Պետվիճկոմի կայքում բերված` ընտրողների ընդհանուր թվի և ԿԸՀ ցուցակներում նշված ընդհանուր թվի միջև եղած մոտ 1,5 մլն մարդու տարբերությունը:
«Բիզիմ յոլ» թերթը գրում է, որ ԿԸՀ ընտրողների ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է բնակչության 54 տոկոսը, այսինքն` 4,829,888 մարդ, իսկ Պետվիճկոմի պաշտոնական կայքում ընտրական իրավունք ունեցող անձանց թիվը ցույց է տրված որպես բնակչության 70 տոկոս, այսինքն` 6,438,000 մարդ:
Ա. Մեմմեդլին ԿԸՀ նախագահին խնդրել է պարզել նաև Ադրբեջանում 2009 թ-ի դեկտեմբերի 23-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների, 2010 թ-ի մարտի 18-ին տեղի ունեցած հանրաքվեի և 2010 թ-ի նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թվի միջև եղած հսկայական տարբերությունների պատճառները:
/Aysor.am/
|
Просмотров: 588 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |