Блог
Главная »
2011 » Апрель » 8 » «Ադրբեջանի պանթյուրքական կազմակերպությունների հակաիրանական նպատակները»
16:48 «Ադրբեջանի պանթյուրքական կազմակերպությունների հակաիրանական նպատակները» |
Ադրբեջանի Քաղաքական տեխնոլոգիաների և նորարարությունների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդողլուն մամլո ասուլիսի ժամանակ Իրանի անկախ քաղաքականության մասին հանդես է եկել բացահայտ վիրավորական մեկնաբանություններով: Այդ մասին տեղեկացնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
«Իրանն Ադրբեջանի Հանրապետությունում խռովություններ առաջացնելու համար նույնիսկ պատրաստ է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն ունենալ»,-նկատել է ադրբեջանցի քաղաքագետը:
Հոդվածում նաև նշվում է, որ Մուբարիզ Ահմեդոլուն նպատակ ունի առաջիկայում պանթյուրքիստական խմբերի և հակաիրանական գործունեությամբ զբաղվող այլ միությունների հրավիրել կենտրոն և Ադրբեջանում Իրանի դեսպանության առջև հավաք կազմակերպել:
Հիշեցնենք, որ իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` վերջերս Բաքվի համալսարանի դասախոս Ֆիքրեթ Սադիկովը Իրանի հյուսիսային նահանգներն անվանել էր «Հարավային Ազերբայջան», այնուհետև առաջարկել էր Իրանի թյուրքախոս բնակչության համար հատուկ հեռուստատեսային ալիք ստեղծել և հոգեբանական ազդեցություն գործելով վերջիններիս վրա` հրահրել, որպեսզի իրանական տարածքներն անջատվեն Իրանից:
/Panorama.am/
|
Просмотров: 603 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |