Блог
Главная »
2011 » Апрель » 12 » Ադրբեջանի չինովնիկների բանկային հաշիվները վտանգված են
16:52 Ադրբեջանի չինովնիկների բանկային հաշիվները վտանգված են |
Ադրբեջանի ներիշխանական աղբյուրներից «Pia.az»-ին հայտնի է դարձել, որ վերջին օրերին ընդդիմության դեմ մեծացող ճնշումները խնդիրներ են սկսել ստեղծել իշխանության համար: Խոսքն արևմտյան շրջանակների ստեղծած խնդիրների մասին է:
Ըստ աղբյուրների` պաշտոնական Բաքուն այդ մասին շատ լուրջ ազդանշաններ է ստացել և վիճակը` նույնիսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համար, առանձնահատուկ աստիճանի վտանգավոր է համարվում:
Պատահական չէ, որ Բաքվում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների և ընդդիմության միջև մի քանի օր առաջ գաղտնի կերպով անցկացված հանդիպման վերաբերյալ Իրանին մոտ կանգնած մի աղբյուր հանդես է եկել «Արևմուտքը սեղմել է Ադրբեջանում հեղափոխության կոճակը» առաջնորդողով:
Թերթին հայտնի է դարձել, որ ընդդիմությանն ամբողջությամբ վստահող միջազգային շրջանակները զուգահեռաբար ճնշումներ են սկսել կիրառել իշխանության դեմ, և այժմ չինովնիկների մի մեծ բանակ կանգնած է արտասահմանյան բանկերում իրենց ունեցած հաշիվների սառեցման վտանգի առաջ:
Աղբյուրը պնդում է, որ կոնկրետ մի քանի չինովնիկների` արտասահմանյան 8 բանկերում ունեցած հաշվիները սառեցվելու գործողություններն արդեն սկսվել են: «Այդ ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնը նույնիսկ նախազգուշական հեռագիր է ուղարկել Բաքու: Այդ հեռագրում ասվում է, որ Ադրբեջանի իշխանության ցանկացած հակադեմոկրատական քայլ, ինչպես նաև ժողովրդի դեմ իրագործվող առկա ավտորիտար քաղաքականությունը կարող է վերջապես Արևմուտքին դրդել նման պատժամիջոցների կիրառմանը»,- աղբյուրը: /Panorama.am/
|
Просмотров: 479 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |