Блог
Главная »
2011 » Апрель » 8 » Ադրբեջան. Հաջիևի ձերբակալությունը` իշխանությունների կողմից երիտասարդներին վախեցնելու նպատակ
16:39 Ադրբեջան. Հաջիևի ձերբակալությունը` իշխանությունների կողմից երիտասարդներին վախեցնելու նպատակ |
Երեկ կայացել է Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու Բախտիյար Հաջիևի ձերբակալության առաջին դատական նիստը: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Հաջիևը հաստատել է այն փաստը, որ ձերբակալելու ժամանակ իր նկատմամբ կիրառվել են անմարդկային գործողություններ, ծեծի է ենթարկվել Գյանջայի Նազիմանի շրջանի ոստիկանության բաժնում, ինչպես նաև ժամանակավոր մեկուսարանում:
Հաջիևին ծեծի ենթարկելու հիմնական պատճառը փաստաբանի և բժշկի ներկայության պահանջ ներկայացնելն է եղել:
Դատախազությունը և փորձագետները հաստատել են ստացած վնասվածքների առկայությունը, այնուհետև կայացրել են միանգամայն այլ որոշում: «Դա ինձ չզարմացրեց. քաղաքական պատվերը ենթադրում է նմանատիպ որոշումներ»,- ասել է Հաջիևը ու հավելել, որ իր ձերբակալությունը քաղաքկան պատվեր է, դրա պատճառով էլ գործը անընդհատ իրավական բնույթի խնդիրների է բախվում: Նրա կարծիքով, իր ձերբակալության որոշմամբ իշխանությունները ցանկացել են վախեցնել երիտասարդներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով բողոքի ակցիաներ կազմակերպելու և մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Հաջիևը Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների ու բազմաթիվ խախտումների վերաբերյալ տեսանկարահանված փաստեր էր տեղադրել ինտերնետային սոցիալական կայքերում, ինչպես նաև «Ֆեյսբուք»-ի միջոցով բողոքի ակցիաներ կազմակերպելու առաջին կողմնակիցներից մեկն էր:
/Panorama.am/
|
Просмотров: 453 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |