Блог
Главная »
2011 » Апрель » 8 » Ադրբեջան. Բանակցային գործընթացում Հայաստանն իրեն հանգիստ է զգում
16:22 Ադրբեջան. Բանակցային գործընթացում Հայաստանն իրեն հանգիստ է զգում |
Ներկայումս Հայաստանի նկատմամբ որևէ ճնշում չկա: Դա է պատճառը, որ Հայաստանն իրեն հանգիստ ու վստահ է զգում բանակցային գործընթացում: Այս մասին «SIA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի ջանքեր են գործադրում բանակցային գործընթացում, սակայն ներկայումս բանակցային պրոցեսում դժվարություններ են առկա:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մասնակցում է բանակցային գործընթացի լուծմանն ուղղված ջանքերին, հիմնախնդրի լուծման վերաբերյալ իր շահագրգռվածությունն է հայտնում, սակայն այսօրվա դրությամբ հիմնախնդրի լուծման ճանապարհին ամենակարևոր հանգամանքը միջազգային իրավունքի իրացումն է»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան:
/Panorama.am/
|
Просмотров: 474 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |