Блог
Главная »
2010 » Ноябрь » 29 » Աբրահամյանը և Սեմնեբին քննարկեցին հայ-թուրքական գործընթացը
15:20 Աբրահամյանը և Սեմնեբին քննարկեցին հայ-թուրքական գործընթացը |
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրամիության հետ իր հարաբերություններին և դրանց շարունակական խորացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով վերջին տարիներին զարգացող և նոր դինամիկա ստացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել Արևելյան գործընկերության մեկնարկով: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին վերահաստատեց Եվրամիության աճող հետաքրքրությունը տարածաշրջանային խնդիրներով և Հայաստանի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ տարածաշրջանում խորհրդարանական դիվանագիտության զարգացումը և տարբեր ձևաչափերով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը կնպաստի բազմաթիվ խնդիրների կարգավորմանը:
Անդրադարձ եղավ նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը առնչվող և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից բխող որոշ հարցերի: /Aysor.am/
|
Просмотров: 501 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |