Блог
Главная »
2010 » Ноябрь » 30 » ԱԱԽ քարտուղարն ընդունել է լեհական պատվիրակությանը
17:08 ԱԱԽ քարտուղարն ընդունել է լեհական պատվիրակությանը |
Ի կատարումն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով մեր երկիր է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալության պատվիրակությունը նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխավորությամբ: Այսօր Արթուր Բաղդասարյանն ընդունել է պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալության հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր:
Քշիշտոֆ Ժարնոտալը ներկայացրել է իր ղեկավարած գործակալության հնարավորություններն ու փորձը ազգային փաստաթղթերի արտադրության և մատակարարման բնագավառում` նշելով, որ գործակալությունն անհատական տվյալների քարտեր, անձնագրեր և վիզաներ է մատակարարում ինչպես Լեհաստանին, այնպես էլ` արտասահմանյան մի շարք երկրների:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման, ինչպեսև` կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացում լեհական կողմի հետ փորձի փոխանակման կազմակերպումը և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության իրականացումը:
/Aysor.am/
|
Просмотров: 536 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |