Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 16 » Ա.Մարտիրոսյան. Հայաստանում երբևէ միջուկային նյութ չի եղել
16:49
Ա.Մարտիրոսյան. Հայաստանում երբևէ միջուկային նյութ չի եղել
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն «Տեխնիկական աճի ակցիա» միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական ընկերության հետ համատեղ ուրանի չափումներ է կատարել Սյունքի մարզում: Չափումները ցույց են տվել, որ նորմայից որևէ շեղում չկա, իսկ աննշան շեղումները պայմանավորված են տեղանքի`ծովի մակերևույթից բարձր լինելով: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Հողում և ջրում ռադիոիզոտոպների քանակությունը պարզելու համար նմուշներն ուղարկվել են ատոմակայան, իսկ ստորջրյա մասերում առայժմ հետազոտություն կատարելու հնարավություն կենտրոնը չունի: Հետազոտության արդյունքները, Մարտիրոսյանի խոսքով, կհրապարակվեն սպեկտրալ անալիզից հետո:

Անդրադառնալով 2010թ. նոյեմբերի 8-ին Վրաստանում հայտնաբերված 89.4% հարստացված 18 գրամ ուրանի դեպքին (իբրև Վրաստանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներ Սմբատ Տոնոյանն ու Հրանտ Օհանյանը մարտ ամսին գնացքով ուրան են տեղափոխել` միջուկային զենք արտադրելու համար)` Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում հարստացված միջուկային նյութ, առավել ևս 89.4% հարստացված ուրան երբևէ չի եղել ու չկա:

«Հայաստանում ատոմակայանի միջուկային վառելիքից սկսած մի քանի միկրոգրամների աննշան նյութերը գտնվում են ինչպես մեր, այնպես էլ ատոմային միջազգային գործակալության հսկողության ներքո: Քանի դեռ հստակ տեղեկություն չկա, ես չեմ կարող ասել` ինչպես է այդ մեծ ծավալի ուրանը հայտնվել Վրաստանում: Միգուցե այդ ուրանը Հայաստանում այդ մարդկանց կողմից չի էլ հայտնվել երբևէ»,- ասում է Մարտիրոսյանը` հավելելով, որ երկրի վարկանիշի վրա դեպքն ազդել չի կարող, քանի որ ՀՀ-ում երբևէ միջուկային նյութ չի եղել:

Մասնագետի խոսքով` մաքսակետերում վաղուց տեղադրված են սարքավորումներ`դոզիմետրեր, որոնք հայտնաբերում են բնական չափը գերակշռող նյութեր,հայտնաբերելիս էլ դրանք տեղափոխվում են ռադիոակտիվ նյութերի թափոնների պահեստարան:«Թե նման սարքավորման դեպքում ինչպես կարելի էր մեծածավալ ուրանն անցկացնել, պարզ չէ»:

«Մեր պահեստարանում ուրանը գտնվում է վառելիքային հավաքածուի մեջ, որի քաշը 250 կգ է, նա ով կփորձի մոտենալ ու վառելիքից ուրան հանել, այնքան մեծ ռադիոակտիվ ճառագայթում կստանա, որ էդտեղից չի կարող դուրս գալ»,- ասում է Մարտիրոսյանը:

Հայկական ատոմակայանում օգտագործվող վառելիքը 3 տեսակի է`1;6, 20;4 և 3;6 տոկոսի: Այստեղ օգտագործվում է Նովոսիբիրսկի Տվել գործարանի վառելիքը:

Աշխատած միջուկային վառելիքը մինչև 1987 թ-ը տեղափոխվում էր ՌԴ` հատուկ գնացնքներով, իսկ 1988թ-ից հետո ատոմակայանի գլխավոր մասնաշենքից տեղափոխվում է հատուկ այդ նպատակով կառուցված չոր պահեստարան, որը գտնվում է ատոմակայանի հարթակում:

Թափոնները բաժանվում են ըստ ակտիվության` ցածր, միջին, բարձր, հեղուկ, պինդ և գազային: Ցածր ակտիվության թափոնները պահվում են ցածր ակտիվության ռադիոակտիվ թափոնների պահեստարանում` ատոմակայանից 500մ հեռավորության վրա` ատոմակայանի տարածքում, որի ճառագայթման մակարդակը չի գերազանցում բնական ֆոնը, միջին ակտիվությանը` ատոմակայանի տարածքում, իսկ բարձր ակտիվությանը` ատոմակայանի ռեակտորային սրահում:

Վառելիքը ՌԴ չի տեղափոխվում, քանի որ Ադրբեջանի կողմից երկաթգիծը չի կարող օգտագործվել, Վրաստանով տանելն էլ անհնար է, որովհետև Վրաստան-Աբխազիա հատվածում վնասված են երկաթգծեը: Եթե թարմ վառելիքը, որն ունի աննշան ակտիվություն, հնարավոր է ինքնաթիռով տեղափոխել, ապա արդեն աշխատած վառելիքը հնարավոր չէ. կան հատուկ վագոններ, որոնք ապահովված են ֆիզիկական վառելիքի հովացման համակարգով ու անհրաժեշտ ջերմանջատումով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ից ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը 55 օրով ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը`պլանային նորոգման, ռեակտորը թարմ վառելիքով վերազինելու և այլ աշխատանքների համար: Իսկ Կառավարության որոշմամաբ` գործող ատոմակայանը կդադարեցնի իր աշխատանքն այն ժամանակ, երբ շահագործման կհանձնվի նոր միջուկային էներգաբլոկը(շահագործման հանձնելու ժամկետները դեռևս պարզ չեն): Նախատեսվում է, որ նոր ատոմակայանի հզորությունը լինելու է 1060 մեգավատ ներկայիս 407,5 մեգավատի փոխարեն (1միլիոն վատը մեկ մեգավատ է): 

/Aysor.am/
Просмотров: 535 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ