Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 22 » Ա.Էնոքսոն. «Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար»
17:04
Ա.Էնոքսոն. «Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար»
Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնըն ու Ֆրեդրիկ Մալմը պարգևատրել են ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: Իսկ պարգևները, ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Դուք այն քաղաքական գործիչներն եք, ովքեր խիզախություն ունեցան ուղիղ նայելու ճշմարտության աչքերին և նշանակալի ավանդ ունենալ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում»,- իր ելույթում ասել է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ 2010թ-ի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը հիշյալ անձանց մասնակցությամբ ու ջանքերով, ինչի մասին շեշտել է նաև Հ.Աբրահամյանը, ընդունել է որոշում, որով 1915 թ-ն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես ցեղասպանություն:

«Տեղյակ եմ, թե ինչ լարվածության ու դիմակայության պայմաններում է ընդունվել այդ որոշումը և այս պարագայում առավել ծանրակշիռ է դառնում անձամբ ձեր և որոշումն ընդունելուն նպաստած ձեր գործընկերների ներդրումը ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլև ընդհանրապես ցեղասպանություն երևույթը որպես հրեշավոր հանցագործություն կանխելու մեջ»,- ասել է Հ.Աբրահամյանը:

1915 թ-ն Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանությունը դեռևս ամբողջական արդարացի դատապարտման չի արժանացել միջազգային հանրության կողմից, թեև աշխարհի շատ պետությունների խորհրդարաններ ու կառավարություններ, միջազգային կառույցներ ճանաչել են այն: Չափազանց կարևոր է, որ հանցագործություն կատարածն ինքը կարողանա հրապարակայնորեն գիտակցել և ընդունել մեղքը, ավելացրել է ԱԺ նախագահը, իրերը կոչել իրենց անուններով և փորձել ապաշխարած անդամագրվել քաղաքակիրթ Եվրոպայի ընտանիքին.

«Շվեդիայի խորհրդարանի ընդունած որոշման մեջ նշված հետևյալ արտահայտությունը ճշգրիտ բնութագրում է իրավիճակը. Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը»:

Ավարտելով խոսքը` ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանի , իր գործընկերների, ՀՀ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Անելի Էնոքսոնին ու Ֆրեդրիկ Մալմին 2010 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշման ընդունման հարցում ունեցած ներդրման և մասնակցության համար.

«Դուք հայ ժողովրդի իրական բարեկամներն եք»- նշել է նա:

Իր հերթին Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Ա.Էնոքսոնը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, ասել է, որ 2011 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում Ցեղասպանությունը ճանաչելու օգտին քվեարկել են, քանի մենք դա բխում էր իրենց հոգու խորքից.
«Որևէ ազգ, որևէ պետություն չի կարող հանգիստ մնալ, որ անցյալում տեղի ունեցածը մոռացության մատնվի: Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար»,- հայտարարել է Անելի Էնոքսոնը` հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք.«Աստված թող օրհնի ձեզ»:

/Panorama.am/
Просмотров: 422 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ