Վերջին տարիներին բազմաթիվ ադրբեջանցիներ լքել են իրենց երկիրն ու բնակություն հաստատել եվրոպական տարբեր երկրներում: Նրանց մեջ կան Ադրբեջանում բավական հայտնի մարդիկ՝ գիտնականներ, արվեստագատներ, մշտական բնույթ կրող քաղաքական հետապնդումներից խուսափող փախստականներ: Ինչպես հաղորդում է «pia.az» լրատվական կայքը, արտագաղթած ադրբեջանցիների մի հատված Եվրոպայում ապրում է հայերի անվան տակ: Միայն Ֆրանսիայում, ըստ կայքի, մոտ 100 այդպիսի ադրբեջանական ընտանիք կա:
Մասնավորապես, արտերկրում ապրող մի ադրբեջանցի նշել է, որ Հադիյյե անունով մի կին զբաղվում է ադրբեջանցիներին Ֆրանսիա տեղափոխելով: Նա զգալի գումարի դիմաց կեղծ հայկական ծննդյան վկայականներ է տալիս այդ մարդկանց, որոնք էլ դրանք ներկայացնում են Ֆրանսիայի ոստիկանական մարմիններին:
...
Շարունակություն »
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Վերջին շրջանում հարևան Ադրբեջանում լուրջ պայքար է ծավալվել խոշոր օլիգարխների միջև երկրի ստվերային տնտեսական ռեսուրսները տնօրինելու համար, գրում է Aysor.am-ը` վկայակոչելով «musavat.com» ադրբեջանական ընդդիմադիր լրատվական կայքը: ԱՀ պետական մաքսային կոմիտեն վերահսկելու համար վերջերս իրար են բախվել նախագահ Ալիևի երկու ամենամտերիմ անձինք՝ արտակարգ իրավիճակների նախարար գեներալ-գնդապետ Քյամալեդդին Հեյդարովը և նախագահի թիկնազորի պետ գեներալ Բեյլեր Էյուբովը: Մինչ օրս երկրի պետական մաքսային կոմիտեն վերահսկում էր Հեյդարովը: Նա 2005թ. եղել է մաքսային կոմիտեի նախագահը և նույնիսկ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո շարունակում էր փաստացիորեն տնօրինել կոմիտեն: Այժմ այս հաստատության վերահսկողությունը անցնում է Բեյլեր Էյուբովի ձեռքը, և Հեյդարովը առանց վերջինիս համաձայնության չի կարող որևէ գործունեություն ծավալել մաքսային կոմիտեում:
Просмотров:
490
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Այն, որ թուրքերը փորձում են կեղծել ճշմարտությունը և այլոց մշակույթը ներկայացնել որպես սեփական, նորություն չէ: Նման դրսևորումների բազմաթիվ ապացույցներ կան, որոնց միացել է ևս մեկը: Պարզվում է` թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի հիմնի երաժշտությունը վերցված է հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից: Բայց այստեղ`
«Խուժան ասկյար զորք է ժողվեր Եկել` Մշո դաշտն է պատել. Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի Զարթնիր լաո, մեռնիմ քզի…
Խեղճ մշեցին մեռավ լալով,
Просмотров:
597
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրները: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները եւ Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրավորում ավարտել տարին: Խոսվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, նաեւ միջազգային կազմակերպություներում ավելի համագործակցված աշխատելու մասին:
Երկկողմ հարաբերությունների խնդիրն է քննարկվել նաեւ Տ.Սարգսյանի եւ Ավստրիայի վարչապետ
...
Շարունակություն »
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է արվեստագետին` ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:
/Panorama.am/
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, թե` ոչ: Անդրադառնալով այս թեմային` Eurasianet.org տեղեկատվական կայքը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ Անդրեյ Տրետյակը վերլուծաբանների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանն իրագործելու է Հայաստանի` որպես իր ռազմական գործընկերոջ հանդեպ ունեցած պարտականություններն ու խոստումները: Նա նշել է, որ ոչ ոք չպետք է դիտարկի անցյալ ամառ Ռուսաստանի հրաժարումը խառնվել Ղրղզստանի իրադարձություններին որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ դրանք շատ տարբեր իրավիճակներ են: Գեներալը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է ավելի նշանակալից դեր խաղա տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում:
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին փուլի երկրորդ մասը:
Նշենք, որ մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին, իսկ առաջին փուլի առաջին մասն անց է կացվել երեկ, հունիսի 7-ին: Երկորդ եւ երրորդ փուլերը նախատեսվում է անցկացնել մեկ օրում` համապատասխանաբար հունիսի 10-ին եւ 12-ին, Times.am-ի թղթակցին հայտնեցին մրցույթի կազմակերպման բաժնից:
Մրցույթին մասնակցում են երաժիշտներ ԱՊՀ եւ Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Կանադայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից եւ Դոմինիկյան Հանրապետությունից:
Просмотров:
471
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Արցախում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ և Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնեցին, երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Նախագահ Սահակյանը, կրկին անդրադառնալով սահմանից դիպուկահարների հետ քաշման հարցին, ընդգծել է, որ դա կհանդիսանա փոխվստահության միջոցների իրականացման կարևոր բաղադրամասերից մեկը և դրականորեն կազդի բա
...
Շարունակություն »
Просмотров:
466
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
|
Աղմկահարույց Օղուզ-Գաբալ-Բաքու ջրագծի հետ կապված նոր փաստեր են ի հայտ եկել: Պարզվել է, որ Ադրբեջանի բյուջեի վրա 1 մլրդ դոլար արժեցած այդ ջրագծում, որով պետք է Օղուզի և Գաբալայի բնական աղբյուրներից խմելու ջուր հասցվեր Բաքու և որը հանդիսավոր կերպով շահագործման է հանձնվել 2010 թ-ի դեկտեմբերի 28-ին, դեռևս ջուր չկա և Բաքվում ջրի սակավություն է սկսվել:
«Ենի Մուսավաթը» պարզել է, որ Նավթի հիմնադրամի հաշվին կառուցված այդ ջրագծի հանդիսավոր բացման արարողության ժամանակ շինարարները երկրի ղեկավարությանը խաբել և ջրագիծ են բաց թողել ոչ թե Օղուզի և Գաբալայի աղբյուրների ջրերը, ինչպես նախատեսված է նախագծով, այլ Ջեյրանբաթան լճի ջուրը:
Просмотров:
451
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.06.2011
|
| |