Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 20
Պատգամավորության նախկին թեկնածու, ներկայումս անազատության մեջ գտնվող երիտասարդ ակտիվիստ Բախտյար Հաջիևի ընտանիքի անդամներն ու «Աջակցություն Բախտյարին» արշավի կազմակերպիչները Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Ադրբեջանում պետական մակարդակով կեղտոտ արշավ է անցկացվում իրենց պաշտպանյալի դեմ, տեղեկացնում է «Ազադլիգ»-ը:
«Աջակցություն Բախտյարին» արշավի կազմակերպիչներից Ռաիլ Աբբասովն ասել է, որ հասարակական կեղծ կարծիք ստեղծելու նպատակով ներկայում Բախտյարին վիրավորական և ստորացուցիչ պիտակներ կպցնող իշխանամետ «Լիդեր» հեռուստաալիքը 2008 թ-ին ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնի ընտրարշավի միակ ադրբեջանցի մասնակցին` Բախտյար Հաջիևին ներկայացրել է որպես «Ադրբեջանին պարծանք հավերժացնող մարդ», իսկ այժմ նույն հեռուստաալիքը կեղծ մեղադրանքներ է ներկայացնում նրան:
Սոլիդա Մյովլաևան ... Շարունակություն »
Просмотров: 488 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաևը մասնակցել է Բաքվի մամուլի կենտրոնում անցկացվող` ներկայումս կալանավայրերում պահվող քաղբանտարկյալների պաշտպանության մասին քննարկումներին:

«Ազադլիգ» թերթը գրում է, որ նախկին քաղբանտարկյալը Ադրբեջանի բանտերը համեմատել է միջնադարի քարանձավների հետ, իսկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին` «դաժան ու շահագործող» է անվանել:

Նա խոստացել է հրապարակել իր բանտային կյանքի հուշերը: Էյնուլլա Ֆաթուլլաևը կարևորել է բանտերում դատապարտյալների իրավունքները պաշտպանող Հասարակական խորհրդի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը:
Просмотров: 524 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների ու քաղաքապետարանների պատասխանատուների հետ, որին մասնակցել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրներ:
Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 13- 21-ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերին ներկայացված է 10-ը մարզաձեւ: Կոմիտեի նախագահը ՏԻՄ ներկայացուցիչներին ներկայացրել է նախորդ չորս խաղերի մասնակից քաղաքների ընդգրկվածության դինամիկան եւ հորդորել է 5-րդ հոբելյանական խաղերին բարձրացնել մասնակցության ցուցանիշը: Նա շեշտել է, որ այս խաղերի գերնպատակը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումն ու աշխարհասփյուռ հայութ ... Շարունակություն »
Просмотров: 570 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ իրավապաշտպան եւ հրապարակախոս Ելենա Բոնների ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սրտի կսկիծով ընդունեցին Ելենա Գեորգիի Բոնների մահվան բոթը, մարդ, ով մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:
Արցախի ազգային-ազատագրական շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից Ելենա Բոնները ակտիվորեն պաշտպանում էր մեր ազգի ինքնորոշման իրավունքը, այցելում էր մեր երկիրը, մեզ հետ միասին պայքարում էր պատմական արդարության վերականգնման համար եւ ամենաբարձր ատյաններից պահանջում էր դադարեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումները:< ... Շարունակություն »
Просмотров: 629 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն հույս ունի, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունիսի 24-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախագահելու է այդ հանդիպմանը: Ոչ ոք չի կարող ուրախանալ հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չստորագրվելու դեպքում»,- Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում ասել է Չավուշօղլուն:

/Times.am/
Просмотров: 492 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Կազանում կողմերը հերթական անգամ իրենց պատրաստակամությունը կհայտնեն բանակցային գործընթացը շարունակելու առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը: Ըստ նրա, երկրորդ հավանական սցենարն այն է, որ ընդունվի մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ներկայացված են լինելու որոշակի դրույթներ, որոնք հիմք են ծառայելու բանակցային գործընթացը շարունակելու համար: «Այսինքն բացի դովիլյան հայտարարությունից եւ այլ փաստաթղթերից, լինելու է նաեւ կողմերի մի շարք այլ սկզբունքների հետեւելու պատրաստակամությունը»,- նշել է քաղաքագետը:
Փորձագետ Անդրեաս Ղուկասյանի խոսքով, Կազանում կայանալիք հանդիպմանը կորոշվի շարունակվելո՞ւ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, թե՞ ոչ: «Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չստորագրի այն, ինչ այսօրվա դրությամբ դրված է բանակցային սեղանին, ապ ... Շարունակություն »
Просмотров: 455 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը հայտարարել է, որ ադրբեջանահայ փախստականների խնդրի լուծումը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ։ ՀՀ բնակչության 10%-ը ադրբեջանահայեր են։ Լեռնային Լարաբաղի համակարտության հետևանքով 1 միլիոն ադրբեջանահայ է լքել իր տունը, որոնցից՝ 360.000 ապաստան են գտել Հայաստանում։
«Համանախագահող երկրները փախստականների հարցի լուծման բավական հետաքրքիր տարբերակներ են առաջ քաշում։ Մադրիդյան սկզբունքներում և դրանից հետո հրապարակված բոլոր հռչակագրերում այն տեսակետն են արտահայտում, որ փախստականների հարցը պետք է լուծվի նրանց իրենց նախկին բնակավայրեր վերադառնալու ճանապարհով։ Մենք պատրաստ ենք վերադառնալ, բայց արդյո՞ք պատրաստ են դրան Ադրբեջանում»,- ասել է Գրիգորի Այվազյանը և շեշտել, որ այդ մարդկացն՝ առավելապես ադրբեջանահայերի անվտանգությունը պետք է ապահովեն միջնորդ երկրները՝ համաձայն իրեն ... Շարունակություն »
Просмотров: 543 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումը կայանալու է ոչ թե հունիսի 25-ին, այլ հունիսի 24-ին, տեղեկացնում է Պաշտոնական Կրեմլի կայքէջը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ։

/Times.am/
Просмотров: 501 | Добавил: Voskanapat | Дата: 20.06.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ