Ադրբեջանի նախագահ Ալիևն հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերաբերյալ լուծումներին: Այս մասին տեղեկացնում է «ISRIA» լրատվական գործակալությունը:
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ԼՂ հիմնահարցի առնչությամբ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը կողմ է այն առաջարկին, որի համաձայն հակամարտության կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում:
/Panorama.am/
Просмотров:
509
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
Ինչպես փոխանցում են Panorama.am-ի աղբյուրները Ստրասբուրգից, նախքան նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ամբիոնից ելույթ ունենալը, երբ հայաստանյան պատվիրակության ու ԶԼՄ ներկայացուցիչները, ինչպես նաև այլ պատվիրակներ միջանցքում դիմավորում էին ՀՀ նախագահին, արձանագրվել է բավականին հետաքրքիր միջադեպ:
Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բոլորի ներկայությամբ դիմել է ԵԽԽՎ թուրքազգի նախագահ Մևլութ Չավուշօղլուին ու հետաքրքրվել, թե ի՞նչ իրավունքով է վերջինը հետևողականորեն արդեն երկու օր զրկում ՀՀ ներկայացուցչին հարց տալու իր իրավունքից: Պատգամավորը բարձրաձայնել է, թե երբ հերթը հասնում է իրեն, Չավուշօղլին անմիջապես հայտարարում է, որ ինքը փակված է համարում հարց հնչեցողների ցուցակը և, մասնավորապես, դրա հետևանքով Ն.Զոհրաբյանը զրկվել է Ուկրաինայի նախագահին հարց ուղղելու
...
Շարունակություն »
Просмотров:
505
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
Կազանյան հանդիպման դրական արդյունքները մեծ մասամբ կախված են նրանից, թե որքանով կառուցողական կլինեն ադրբեջանական կողմի մոտեցումները: Անդրադառնալով հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմն հանդիպումից ակնկալիքներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով՝ ադրբեջանական կողմի ներկայիս ռազմատենչ քաղաքականության պահպանման դեպքում հայկական կողմի ցանկացած զիջում. այն է` ազատագրված շրջաններից որևէ մեկի հանձնում, հղի է անվտանգության տեսանկյունից լուրջագույն խնդիրներով:
Просмотров:
596
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Եվրանյուզ հեռուստաընկերությանը: Հայաստանի Նախագահը այդ հարցազրույցում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:
Եվրանյուզ. Պարոն Սարգսյան, վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, մասնավորապես, Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը, բավական լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք պատրաստ եք փոխզիջումների, չնայած այն բանին, որ ինչպես նշեցիք Եվրոպայի խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթում, նման որոշումը ձեր համար հեշտ չի լինի:
Просмотров:
480
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
«Ադրբեջանահայերի ասամբլեա» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը` ի դեմս դրա նախագահ Գրիգորի Այվազյանի հանդես է եկել բաց նամակ-հայտարարությամբ` դիմելով բոլորին:
«Ադրբեջանահայ վտարանդի համայնքը խստիվ դատապարտում է որոշ նախկին հայ գործիչների միջամտությունն Ադրբեջանահայ համայնքի ներքին գործերին: Մեզ համար անընդունելի է նրանց կողմից փախստականների հարցի շահարկումը ներքին քաղաքականության ասպարեզում հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի վերակենդանացմանը: Ուստի մենք չենք ճանաչում այսպես կոչված Ադրբեջանահայության համագումարի լեգիտիմությունը և իրավունքը հանդես գալ ողջ Ադրբեջանահայության անունից: Նրանց անվանումն անգամ յուրացված է
...
Շարունակություն »
Просмотров:
494
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
«Նախագահը հստակ նշեց, որ մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության և կառուցում ենք ժողովրդավարական երկիր, որտեղ գերակա է ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն, սերմանում այլատյացություն, տարածում ֆաշիստական գաղափարներ: Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք կրկին հաղթանակ չենք գրանցի»,- անդրադառնալով ՀՀ նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե «Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետև իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը փորձում է կառուցել է այնպիսի ռազմական պետություն, ինչպիսին երկրորդ աշխարհամարտից առաջ Մուսուլոնինի հիմնել էր
...
Շարունակություն »
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
«Շատ լավ ելույթ էր, հատկապես այն հատվածը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին»,- Panorama.am-ի հետ զրույցում`մեկնաբանելով նախօրեին ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, նշեց ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Նրա խոսքերով, այդ ելույթը բազում message- ներ էր պարունակում, սակայն ամենակարևորն այն է, որ Կազանում որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվի.
«Ամենակարևորը, ինչ շեշտեց նախագահ Սարգսյանն, այն է, որ հայկական կողմի համար գերակա են Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցերը և, որ կոնկրետ այդ հարցում միակողմանի զիջումները, դժվար թե, հնարավոր են» ,- նշեց նա:
Просмотров:
457
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
|
Հունիսի 20-ին «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում այդ ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը հանդիպել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի հետ: Ռուսաստանյան հոլդինգի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմանի համագործակցության հարցը: Հանդիպման ժամանակ բարձր է գնահատվել Ադրբեջանից Ռուսաստան գազի մթերման գործում «Գազպրոմ»-ի հետ «SOCAR»-ի միջև համագործակցությունը: Նշվել է, որ այդ ընկերությունների համատեղ գործունեության զարգացումը երկու երկրների երկարաժամկետ համագործակցության ռազմավարական կարևոր ուղղություններից է:
«Pia.az»-ը հետաքրքիր է համարում այն փաստը, որ «SOCAR»-ի պաշտոնական կայքում այդ մասին տեղեկություն չկա: «Կասկած չկա, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար
...
Շարունակություն »
Просмотров:
460
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.06.2011
|
| |