Հայոց ցեղասպանությունը եղել է և Շվեդիայում այս առթիվ վերապահումներ չկան: Այս մասին նշել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Ռիկստագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեսիրե Պետրուսը (Désirée Pethrus)` Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Վահագն Ավետյանի նամակին ի պատասխան գրած նամակում:
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներն այս գործչին վերագրել էին հայտարարություն, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Շվեդիայի խորհրդարանի ընդունած որոշումը սխալ քայլ է: Ըստ ադրբեջանական «Դեյ.ազ» կայքի` Շվեդիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դ. Պետրուսն, իբր, հայտարարել է, թե «շվեդական խորհրդարանի կողմից, այսպես կոչված, «հայոց ցեղասպանության» ճանաչումը պատմական սխալ է»:
Просмотров:
454
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Թուրքիայի իշխանությունները համշենահայերի և լազերի մասսայական ձերբակալություններ են իրականացնում, հաղորդում է «Analitika.at.ua» կայքը:
Ըստ հաղորդագրության, այս գործողություններով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրեժ է լուծում համշենահայերից, ինչի առիթ են հանդիսացել Թուրքիայի Հոպա քաղաքում վերջերս ծավալված իրադարձությունները:
Հիշեցնենք, որ Հոպայում կայացած նախընտրական ելույթից հետո վարչապետի ավտոշարասյունը քարկոծման է ենթարկվել: Ելույթին նախորդել էին բախումները ցուցարարների և ոստիկանության միջև:
Просмотров:
425
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Հունիսի 11-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Բաքվում ԵԱՀԿ համանախագահները կներկայացնեն խնդրի հանգուցալուծման առաջարկները: Կողմերի արձագանքը ստանալուն պես համանախագահները կուղարկեն դրանք Կազան երկու նախագահներին: Եթե պետության ղեկավարները հավանության արժանացնեն այդ առաջարկությունները, դա կլինի ևս մեկ քայլ առաջ: Կմնան մի շարք հարցեր, որոնց վրա հնարավոր կլինի աշխատել», – ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո սկսվելու է խաղաղության համաձայնագրի մշակումը: "Չի կարող լինել, որ սկզբունքների համաձայ
...
Շարունակություն »
Просмотров:
460
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Լևոն Արոնյանը առաջիկա կարևոր մրցումներին և, մասնավորապես, աշխարհի թիմային առաջնությանը նախապատրաստվելու նպատակով ժամանել է Հայաստան, որտեղ կգտնվի ավելի քան մեկ ամիս: Հայ գրոսմայստերը, ինչպես հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, արդեն հանդիպել է «Միկա» շախմատային ակումբի սաների հետ և վարպետության դաս անցկացրել նրանց համար: /Panorama.am/
Просмотров:
460
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Հունիսի 3-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի և ՀՀ ԱԳՆ-ների միջև, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկել է հայ-իտալական հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մանրամասներ կապված ս.թ. դեկտեմբերին Վենետիկի կենտրոնական երեք թանգարաններում միաժամանակ կազմակերպվող բացառիկ
...
Շարունակություն »
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
«Եվրամիությանը դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում դեռևս հստակ չէ, քանի որ ԵՄ ԱՄՆ-ի ստվերում է և ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում չունի»,- «Բաքիլիլար» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշևը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների Դովիլյան հայտարարությանը՝ փորձագետը նշել է, որ այն իր մեջ կոշտ նրբերանգներ էր պարունակում, ինչը հատուկ չի նման հայտարարություններին: Միաժամանակ Արեշևը հավելել է, որ կոշտ ձևակերպումները չեն ենթադրում, որ կողմերը դրա հետ համաձայն են:
/Panorama.am/
Просмотров:
419
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախանշված է հունիսի 11-ին Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Մամեդյարովի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման հանգամանորեն քննարկվել է վերջինիս ԱՄՆ այցելության ընթացքում Հիլարի Քլինթոնի հետ: «Բաքվում ԵԱՀԿ համանախագահները կներկայացնեն խնդրի հանգուցալուծման առաջարկները: Կողմերի արձագանքը ստանալուն պես, համանախագահները կուղարկեն դրանք Կազան երկու նախագահներին: Եթե պետության ղեկավարները հավանության արժանացնեն այդ առաջարկությունները, դա կլինի ևս մեկ քայլ առաջ: Կմնան մի շարք հարցեր, որոնց վրա հնարա
...
Շարունակություն »
Просмотров:
440
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Գերմանիայում բնակվող 43-ամյա հայտնի գուշակ Արտյոմ Դրագունովը մոտ ապագայի համար որոշ երկրների վերաբերյալ սենսացիոն գուշակություններ է արել: «Ազադլիգը» գրում է, որ նրա կանխատեսումները բազմաթիվ դեպքերում ճիշտ են դուրս եկել:
Ա.Դրագունովն այս անգամ հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը Ադրբեջանում տեղի չի ունենա: Դրա պատճառն էլ «իրադրության լարվածությունն» է լինելու:
Նրա համոզմամբ, «Եվրատեսիլ-2012»-ն անցկացվելու է այս տարի այդ մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Իտալիայում: «Եթե Ադրբեջանի խանը ճիշտ քայլեր չկատարի, այդ երկիրը կվերածվի Սիրիայի»,- ասել է Ա.Դրագունովը:
Просмотров:
485
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
|
Թուրքիայի Հոպա քաղաքի վերջին շաբաթվա անկարգությունների արդյունքում կիրակի վաղ առավոտյան 6 մարդ է ձերբակալվել` անվտանգության աշխատակիցներին դիմադրելու և հանրային սեփականությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Եվս 10 մեղադրյալներ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել: Այդ մասին տեղեկացնում է «Hürriyet Daily News»-ը:
Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել երեքշաբթի օրը Վրաստանին սահմանակից Հոպա քաղաքում` մինչ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը:
Ըստ տեղեկատվության` բախումների ընթացքում 54-ամյա թոշակի անցած ուսուցիչ Մետին Լոկումջուն ոստիկանության կողմից արձակած արցունքաբեր գազի արդյունքում սրտի կատվածից մահ
...
Շարունակություն »
Просмотров:
455
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.06.2011
|
| |