«Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները կրկին հեղեղված են ղարաբաղյան հիմնախնդիրը պատերազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին տարբեր գրչակների, տարբեր մակարդակի «փորձագետների», մեջլիսականների ելույթներով: Եվ, ինչպես միշտ, հնչում են արդեն սովորական սպառնալիքներ, գովազդվում է հսկայական ծավալներով գնվող արդիական սպառազինությունը, գովերգվում է ադրբեջանական բանակի «հաղթական» ոգին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հենրիկ Երիցյանը:
Նա նշեց, թե բնական է, որ հերթական անգամ աչքի ընկնելու հարմար առիթը բաց չի թողել նաև ադրբեջանական ամենամարտունակ բանակի խոսնակը` հայտնի Էլդար Սաբիրօղլուն:
Просмотров:
489
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.06.2011
|
|
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունում տեղի է ունեցել հանդիպում՝ կուսակցության ղեկավար Իսա Համբարի և մի շարք կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԼՂ հիմախնդրի կարգավորման գործընթացին, Համբարը նշել է, որ կողմնակից է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Նա ծայրահեղ է որակել ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը խնդիրը կկարգավորի ռազմական ճանապարհով:
Просмотров:
460
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.06.2011
|
|
«Մենք հետաքրքրված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն», - Վիեննայում ընթացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում, պատասխանելով ներկաների հարցերին, երեկ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է հաջողության, և Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է: Վարչապետ Սարգսյանի խոսքով` հայկական կողմը համաձայն է այն հիմնական դրույթների հետ, որոնք առկա են այդ հայտարարության մեջ, և պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ու արագ համաձայնության գալ:
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.06.2011
|
|
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 11-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
/Panorama.am/
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.06.2011
|
|
Голос Армении թերթը ներկայացրել է Ստեփանակերտի ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունները ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի` լեհական «Nowa Europa Wschodnia» ամսագրին տված հարցազրույցի վերաբերյալ: Հ. Արզումանյանը նշում է, որ ԼՂ հակամարտության մասին խոսելիս Կասպրշիկն Արցախը դիտարկել է զուտ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառ դարձած տարածք, որը պետք է ընդունի այն որոշումը, որը կկայացնեն նախագահները:
Քաղաքագետը գրում է, որ Արցախը ինքնուրույն պետական միավոր է, որն ունի ժողովուրդ. «Իրավական ի՞նչ սկզբունքների վրա հենվելով է միջազգային հանրությունը Արցախին խաղաղություն պարտադրելու` առանց ներգրավելու այս երկիրն իր ճակատագրի քննարկման գործընթացի մեջ: Արցախը միայն տարածք չէ, այն քաղաքացիական ժողովրդավարական հասարակո
...
Շարունակություն »
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.06.2011
|
| |