ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը Երևանում մամլո ասուլիսում նշել է, որ ադրբեջանական արբանյակը կարող է տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին արբանյակային լուսանկարների միջոցով, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը: «Բյուրականի աստղադիտարանը չի կարող դիմակայել Ադրբեջանի արբանյակին»,- հայտարարել է Հարությունյանը, նշելով, որ նման հարցերը կարող են լուծվել միայն պետական մակարդակով: Աստղադիտարանի տնօրենը նշել է, որ այս ոլորտում Հայաստանին օգնության ձեռք կարող է մեկնել Ռուսաստանը:
/Times.am/
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարիչ: Ավելի վաղ այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Հայփոստ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Արման Խաչատրյանը լքում է «Հայփոստի» ղեկավարի պաշտոնը, իսկ նոր ղեկավարի անունը հայտնի է դառնալու հաջորդ շաբաթ: «Արման Խաչատրյանը իրոէ լքում է պաշտոնը»,- ասել է նա: Ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունում հաղորդել են, որ նրանք դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունեն նոր նշանակման մասին, քանի որ հիմնադրամի ղեկավարի անունը հայտնի է լինելու Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելու դեպքում, որի մասին էլ տեղեկացվելու է հասարակությանը:
Просмотров:
489
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2010թ. ավելացել են 38 տոկոսով` կազմելով 270 միլիոն դոլար, այժմ ջանքեր ենք գործադրում, որպեսզի 2011թ. այն ևս 30 տոկոսով ավելացնենք»: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, տեղեկացնում է Panorama.am-ը: «Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տարանցման, երկաթգծի և այլ ոլորտներին առնչվող հարցեր և կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Մտադիր ենք, որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեռք բերված ծրագրերը և պայմանավորվածությունները»,-նշել է դեսպան Առաքելյանը: Հիշեցնենք, որ օրերս հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պ
...
Շարունակություն »
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական ROKETSAN ընկերությունը ձեռնամուխ է եղել Ադրբեջանի զինված ուժերից ստացված պատվերների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյին Բայսաքը, տեղեկացնում է 1in.am-ը։ Վերջինիս խոսքով, իրենց հրթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջանը կստանա 2011 թվականի վերջին կամ 2012 թվականի սկզբին։ Խոսքը 107 և 120 միլիմետրանոց հրթիռների մասին է, որոնց հեռահարությունն ավելացված է։ Բայսաքը նշել է, որ Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունն Ադրբեջանի համար արտադրելու է «Սաքարիայի» նման հրթիռային արձակման սարքեր։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հրթիռների և ռեակտիվ զինամթերքի արտադրության ոլորտում Թուրքիայում առաջատար ROKETSAN ընկերությունն Ադրբեջանին հատկացրել է 244 միլիո
...
Շարունակություն »
Просмотров:
536
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
Միջազգային հանրությունը հաճախ խոսում է այն մասին, որ ներքաղաքական անկայուն վիճակն է Հայաստանին և Ադրբեջանին ետ պահում ԼՂ հարցում առավել որոշիչ քայլեր իրականացնելուց: Այն, որ Իլհամ Ալիևը կարողացել է առժամանակ գլուխ հանել ներքաղաքական խնդիրներից, իսկ Հայաստանում էլ սկսվել է քաղաքական երկխոսություն, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կայուն է և կարելի է գնալ որոշիչ քայլերի: Հարավային Կովկասում իրավիճակը բավական դինամիկ է փոխվում, ինչպես նաև մեծ է արտաքին գործոնի ազդեցությունը,- ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Վլասովը «Առաջին լրատվականի» հետ զրույցում: «Այստեղ պետք է հաշվի առնել, թե ի՞նչ հնարավորություն կա Հարավային Կովկասի ներքաղաքական այդ կայունությունը հաստատուն դարձնելու, և արդյո՞ք Արևմտյան խաղացողները ցանկություն չեն ունենա արհեստականորեն լարվածության կետեր ստեղծել կասպիական շրջանում կամ էլ Հայ
...
Շարունակություն »
Просмотров:
471
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
«Կաթողիկոսի այցը վիրահայությունը և ջավախահայությունը պետք է դիտարկեն խնդիրների լուծման միջոց և ոչ թե նպատակ: Սա նշում ենք հատուկ, քանի որ տենդենց կա կաթողիկոսի այցը համարելու մի յուրատեսակ գերնպատակ»: Այս մասին, մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտալուտ այցը Վրաստանի Հանրապետություն և Ջավախք, Times.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: «Իհարկե` այս երևույթը գալիս է նրանից, որ վերջինիս այցը տեղի է ունենում ավելի քան հարյուրամյա ընդմիջումից հետո: Այնինչ` սա մի հովվապետական այց է, որը հարկ է, որ ամբողջովին միտված լինի խնդիրների լուծմանը»:
Փորձագետը համոզված է, որ վիրահայության և ջավախահայության ակնկալիքները բխում են մինչ օրս անընդմեջ ահազանգված և առաջադրված պահանջներից: «Այդ պահանջները բոլորին քաջ հայտնի են, չկրկնենք: Դատելով Կաթողիկոսի այցի օր
...
Շարունակություն »
Просмотров:
436
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը championat.ru-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպման մասին:
«Ես խոսքեր չեմ շռայլի և չեմ սկսի հայտարարել, որ անպայման հաղթելու ենք Հայաստանի հավաքականին: Այսօր եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա թույլ թիմեր գործնականում չկան: Ինձ բախտ է վիճակվել աշխատել Լոբանովսկու հետ, և նա նույնիսկ այնպիսի մրցակիցների մասին, ինչպիսիք են Լյուքսեմբուրգի ու Լիխտենշտեյնի թիմերը, խոսում էր, ինչպես լուրջ հակառակորդների: Ուստի խոսքեր պետք չեն, ամեն ինչ անհրաժեշտ է ապացուցել գործով: Մենք բոլորս Ռուսաստանի հավաքականին հաղթանակ ենք մաղթում:
Просмотров:
654
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է։ Այսօր նա բաց նամակով դիմել է հայաստանցիներին:
Նամակում ասվում է.
«Հարգելի բարեկամներ, Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից այս պատմական պահին:
...
Շարունակություն »
Просмотров:
437
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
|
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Ուկրաինա ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 4-ին Կիևում կայանալիք նիստի ընթացքում անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ
...
Շարունակություն »
Просмотров:
567
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.06.2011
|
| |