Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 14
Ըստ ամերիկյան «The Wall Street Iournal»-ի, Հունաստանը վաճառքի է հանել 75 հազար անշարժ գույք, որի մեջ նաև` Էգեյան ծովում գտնվող մի քանի փոքր կղզիներ: Ամերիկյան հանդեսը հայտնում է, որ Հունաստանի կառավարությունն այդ քայլին դիմել է երկրի պետական պարտքը մարելու նպատակով` հույս ունենալով, որ այդ վաճառքից կարող է մինչև 30 մլրդ եվրո եկամուտ ստանալ:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ այս լուրը ուրախացրել է Ադրբեջանի միլիարդատեր օլիգարխ պաշտոնյաներին` հատկապես որ վերջիններս ամեն միջոց ձեռնարկում են կոռուպցիայի և թալանի միջոցով ձեռք բերած իրենց գումարները արտերկիր դուրս բերելու և ապահով տեղում ներդնելու համար:
Հունական կղզիներից մեկը ցանկանում է գնել Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների գծով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն է:
Շրջանառվող լուրե ... Շարունակություն »
Просмотров: 481 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

ԼՂ հակամարտության շփման գոտում խաղաղապահների տեղակայման հարցը հնարավոր է լրջորեն քննարկել միայն ղարաբաղյան հարցի վերջնական փուլում, երբ հիմնական բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կլինի ու կնախապատրաստվի պայմանավորվածություների իրագործման փուլը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Военный дипломат պարբերականի հետ զրույցում:

«Ինչպես հայտնի է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտող կողմերի ուժերով: Ինքնին, դա արդեն մեծ ձեռքբերում է, որն ի թիվս այլ հանգամանքների, ցույց է տալիս, որ հակամարտող կողմերն ի զօրու են առանց արտաքին միջամտության պահպանել խաղաղությունը», - ասել է Բակո Սահակյանը:

/Panorama.am/
... Շարունակություն »
Просмотров: 497 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բացառվում, հաշվի առնելով Ադրբեջանում չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու հակահայկական քարոզչությունը»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ռուսական «Военный дипломат» պարբերականին տված հարցազրույցում:

Միաժամանակ Բակո Սահակյանը նշել է, թե լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը ցածր է:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի±ն է իրավիճակը շփման գծում ու հնարավո±ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը, ԼՂՀ Նախագահն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կա բավականին կայուն ռազմա-քաղաքական բալանս, ինչ էլ այսօր, ըստ էության, համարվում է կայունության կ ... Շարունակություն »
Просмотров: 505 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ռուսական «Военный дипломат» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման ճանապարհներին:

Պատասխանելով լրագողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին պատրաստ է տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Բակո Սահակյանն ասել է, թե նման թեզիս առաջ քաշելով` ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքան սպեկուլյացիաներով:

«Անցյալին վերադարձ չկա, և կարծում ենք,  դա բոլորի համար էլ պարզ է», - ասել է Սահակյանը:

«Ոչ մի բարձր ու այլ տեսակի ինքավարո ... Շարունակություն »
Просмотров: 577 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում հունիսի 25-ին անցկացվելիք հանդիպումից սպասումների հետ կապված` քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «bizimdovr.az»-ին հայտնել է, որ «այդ հանդիպումը միմիայն ձևական բնույթ է կրում»:

«Մենք պետք է սառնասիրտ գտնվենք, քանի որ Ղարաբաղը հետ չեն վերադաձնելու: Ադրբեջանի ռեսուրսներն այնպիսին չեն, որ օգտվելով անկախ պետության կարգավիճակից, կարողանա վերականգնել տարածքային ամբողջականությունը: Այս հակամարտությունը կշարունակվի ևս 20 տարի: Նավթն ու գազը կվերջանան, հետո կտեսնենք»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

/Panorama.am/
Просмотров: 457 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

Հայ–ֆրանսիական արմատներ ունեցող Մաքսիմ Վերներն իր թեկնածությունը կառաջադրի 2012 թ. Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում։ Մաքսիմի հայրը ֆրանսիացի է (աշխատում է որպես տաքսու վարորդ), մայրը՝ Ֆլորա Քրեքջյանը՝ հայ։
Նրա նախընտրական ծրագիրը հրապարկվել է «Բոլոր տարիքի երիտասարդներ, ծանոթացեք մեզ հետ. 89 առաջարկ՝ 2012–ի համար» անունով գրքում։ Մաքսիմը, օրինակ, առաջարկում է վարորդական իրավունքի ձեռքբերումն անվճար դարձնել՝ Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորման հաշվին։ Նա նաև քարոզում է սերունդների միջև համերաշխություն ստեղծել, որի նպատակը կլինի աջակցել աշխարհի երիիտասարդներին։
Մաքսիմի նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում։ Մամուլը հեղեղված է նրա մասին հոդվածներով, բոլոր հեռուստաընկերությունները հրավիրում են նրան հարզազրույցների։
Просмотров: 513 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

«Ղարաբաղյան կողմը մշտապես բարձրացրել է իր՝ բանակցային գործընթացին ուղղակիորեն մասնակցելու անհրաժեշտության մասին, քանի որ բոլորին էլ ակնհայտ է, որ առանց ղարաբաղյան կողմի վճռական խոսքի անհնար է հասնել հակամարտության լուծմանը»,- մեկնաբանելով բանակցային փուլերին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ չնայած ղարաբաղյան կողմն այս պահին ուղղակիորեն չի մասնակցում հանդիպումներին, սակայն կարևորն այն է, որ ցանկացած նոր փուլի անցում տեղի է ունենում միայն ղարաբաղյան կողմի համաձայնությամբ:

/TImes.am/
Просмотров: 486 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի տվյալներով, թուրք պաշտոնաթող դիվանագետ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը գնդակահարել է կնոջն ու ինքնասպանություն գործել։
Ըստ նախնական տվյալների՝ 77–ամյա Մուստաֆա Իլհան Օզբաբաջանն անձնական օգտագործման ատրճանակով նախ սպանել է կնոջը՝ 60–ամյա Էմինե Սիբել Օզբաբաջանին, հետո ինքնասպանություն գործել։
Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը երկար տարիներ աշխատել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ զբաղեցնելով կցորդի և հյուպատոսի պաշտոններ։ «Հյուրրիյեթը» գրում է, որ 1997թ., երբ Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը որպես կցորդ էր աշխատում Բեյրութում Թուրքիայի դեսպանատանը, ԱՍԱԼԱ կազմակերպությունը մահափորձ է իրականացրել նրա դեմ։ Սակայն Օզբաբաջանին հաջողվել էր կենդանի մնալ:

Просмотров: 495 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

Հայաստանը և Ադրբեջանը վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում հայտարարել է լրագրողներին, որ պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահ ուժերը ձևավորվելու են ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների թվից և ոչ էլ հարևան երկրների թվից:

/Times.am/
Просмотров: 492 | Добавил: Voskanapat | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ