Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը շահագրգռված է գնել Գերմանիայի ամենամեծ էներգետիկական «E.ON» կոնցեռնի ու նրա դուստր ընկերության` «E.ON Ruhrgas»-ի բաժնետոմսերը, հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Մյուլլերը, տեղեկացնում է Aysor.am-ը: Եթե «Գազպրոմ»-ի այս նախաձեռնությունն իրականանա, դրա արդյունքները կարող են երևալ նաև Բաքվի և Աբշերոնի գազային ցանցերի կառավարման հարցում: Որոշ ժամանակ առաջ «Ազերիգազ» արտադրական միավորումը Բաքվի և Աբշերոնի գազաբախշիչ ցանցերի վերակառուցման համար կապալառու ընկերության ընտրությունը կատարել է գերմանական «E.ON» և «RWE» ընկերությունների միջև: «Ազերիգազ»-ի ղեկավար Աքբար Հաջիևը հայտնել է, որ ընտրությունում հաղթել է «E.ON» ընկերությունը: «Ներկայում այդ ընկերության հետ ընթանում է պայմանագրեր պատրաստելու գործընթացը»,- ասել է նա` նշելով, որ Բաքվի գազային համակարգի վերակառուցման
...
Շարունակություն »
Просмотров:
494
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.06.2011
|
|
2012թ–ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառման առիթով Մշակույթի նախարարությունը պատրաստվում է Հայաստան հրավիրել աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին,– Tert.am–ին տեղեկացրել է մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։ Նրա խոսքով, մշակույթի նախարարությունը արդեն նախապատրաստել է համապատասխան նամակը և պատրաստվում է ուղարկել այն կոլումբիացի գրողին։ Facebook սոցիալական ցանցում վերջերս ստեղծվել էր «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» խումբ, որի անդամները նամակ էին ուղարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով պաշտոնական հրավեր ուղարկել ճանաչված և սիրված գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին։
/Times.am/
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.06.2011
|
|
«Այն, որ այսօր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են առանց արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության, չի նշանակում, որ Արցախը բանակցային կողմ չէ, թեկուզ և միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս պարտադիր մեկնում են նաև Արցախ, որտեղ նույնպես, ըստ էության, շարունակում են բանակցությունները», պատասխանելով Times.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է պատկերացնում Արցախյան կողմի` բանակցություններին մասնակցության հնարավորությունը, նշեց Արցախի հարցով փորձագետ, կոնֆլիկտաբան Ալվինա Աղաբաբյանը: Ըստ փորձագետի, բանակցային գործընթացին արցախյան կողմի ուղղակիորեն մասնակցության վերականգնման հարցը մշտապես բարձրացվել է տարբեր մակարդակներով թե´ Հայաստանում և թե´ Արցախում:
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.06.2011
|
|
«Վաղուց պետք է այդ հարցը բարձրացվեր: Պետք է հասկանալ, որ այսօրվա բանակցային խեղված ձեւաչափն ամենեւին չի նշանակում, թե Արցախը բանակցային կողմ չէ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում են նաեւ Ստեփանակերտ եւ ըստ էության բանակցությունները շարունակում Ստեփանակերտում,» նշեց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` պատասխանելով Times.am-ի թղթակցի այն հարցին, թե որքան նպատակահարմար է Արցախի` բանակցային գործընթացին վերադառնալը:
«Ի սկզբանե ԵԱՀԿ-ի կողմից սահմանված ձեւաչափում բանակցություններին պետք է մասնակցեր նաեւ հատուկ ներկայացուցիչ Արցախից, եւ ԵԱՀԿ-ի կողմից երբեւէ բանակցությունների ֆորմատի փոփոխության մասին քննարկում չի եղել: Այսինքն, բանակցությունները պետք է շարունակվեն այն ձեւաչափով, որը սահմանվել
...
Շարունակություն »
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.06.2011
|
| |