Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Июнь » 01
Հունիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Կալիֆորնիայի «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի փոխտնօրեն, հայերեն բաժնի պատասխանատու Վարդգես Նալբանդյանը և հայոց լեզվի ուսուցչուհի Անի Բաթիրլյանը:
Քննաշրջանի ավարտից հետո նրանք կազմակերպել են վարժարանի աշակերտների այցելությունը Հայրենիք, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինելու հայկական ազգային, պատմամշակութային արժեքներին` մեծապես նպաստելով աշակերտների ազգային ոգու ձևավորմանը:
ՀՀ սփյուռքի նախարարարության Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գայանե Դաբաղյանը ներկայացրեց նախարարության կրթական, մշակութային ծրագրերը: Նա հյուրերին ծան
...
Շարունակություն »
Просмотров:
441
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ծնվել է հայ հոգևոր երգերի անվանի կատարող Լուսինե Զաքարյանը: Ծնվել է 1937թ-ին Ախալցխայում: Իսկական անունն է Սվետլանա, որը «թարգմանվել» է Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից և վերածվել Լուսինեի: Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար, ասել է կաթողիկոսը, իսկ Պարույր Սևակը գտնում էր, որ Զաքարյանը հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը: Մահացել է ծանր հիվանդությունից 1992թ-ի դեկտեմբերի 31-ին` Երևանում:
/Panarmenain.net/
Просмотров:
518
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
PanARMENIAN.Net - «Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ խաղաղ կարգավորում, և այդ ուղղությամբ ակնկալվում են արդյունքներ»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նրան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, հաղորդում է Trend-ը:
/Panarmenian.net/
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
«Ադրբեջանի իշխանությունները այսպիսի զեկույցներին արձագանքում են ընկնելով դեմագոգիայի գիրկը և չեն պատասխանում զեկույցի այն դիտարկմանը, որ ազատ և հանդուրժողականություն դավանող պետությունները չպետք է այսպիսի քաղաքականություն վարեն»,- մեկնաբանելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) Ադրբեջանի մասին ընդունված զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի համակարգող Շուշան Խաթլամաջյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի հակափաստարկն այսպիսի զեկույցներին այն է, որ նշում են, թե Հայաստանի հետ պատերազմական իրավիճակում են գտնվում, ինչի պայմաններում հանդուրժողականության մասին խոսք լինել չի կարող:
Просмотров:
537
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
Սամվել Թադեվոսյանի "Հավերժական կտակ” ֆիլմի շնորհանդեսից հետո ռեժիսորին մոտեցավ մի կին ու շհնորհակալություն հայտնեց և ասաց. - Շհնորհակալութուն ֆիլմի համար, ես երկու աղջիկ ունեմ, բայց եթե պատերազմը վերսկսվի ես ինքս նրանց կուղարկեմ հայրենիքը պաշտպանելու: Կնոջ խոսքերից ես մի պահ քարացա ու մտածեցի, որ հայ մայրերը այնքան հզոր են, որ իրենց զավակներին, կապ չունի սեռը, ծնում են միայն հայրենիքի ու ազգի համար: Հետո էլ Վարդան Հովհաննիսյանի ”Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության տարիներին” ֆիլմում հերոսներից մեկը` Ճուտը պատրաստվում է մի ամբողջ ջոկատ երեխաներ ունենա և իր զոհված ընկերների անունները դնի, որ նրանք էլ ազգին համար անձնանվեր մարդիկ դառնան:
Просмотров:
522
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ մեկնել է Սուխումի` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հուղարկավորությանը մասնակցելու համար: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և հավելել, որ պատվիրակության կազմում են նաև ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը վախճանվել է մայիսի 29-ին Մոսկվայում կյանքի 63-րդ տարում թոքերի բարդ վիրահատությունից հետո:
/Panarmenain.net/
Просмотров:
455
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
PanARMENIAN.Net - Հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Երևանում Ուկրաինայի դեսպանատանը: Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանի ևր Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը: Կիևում նախատեսվում է նաև Ուկրաինայում Հայաստանի օրերի բացումը, որոնց մասնակցելու են Հայաստանի մշակույթի գործիչներ:
/Panarmenain.net/
Просмотров:
531
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
«Ի տարբերություն Ադրբեջանի, մեր երկրում երբեք մարդատյացություն չի քարոզվել: Ցավալի է, որ 21-րդ դարում կա այնպիսի պետություն որտեղ պետական մակարդակով թշնամություն, ատելություն է սերմանվում կամ ինչ որ ռասիստական դրսևորումներ բացահայտվում»,- մեկնաբանելով Ադրբեջանի վերաբերյալ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկուցը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից իրականացվող այն քաղաքականությունը, ինչի մասին նշված է զեկույցում, հատուկ է վայրի, քաղաքակրթությունից հեռու պետություններին:
Просмотров:
447
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
«Քարնեգի» հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը, «National Interest» պարբերականում անդրադառնալով G8-ի (մեծ ութնյակ) համաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղհայտարարությանը, այն անվանել է հակամարտության վերաբերյալ վերջին տարիներին արված ամենակարևոր միջազգային հայտարարություններից մեկը:
Ըստ Թոմաս դը Վաալի` մայիսի 26-ին երեք միջնորդ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունից պարզ դարձավ, որ մոտենում է ճշմարտության պահը: «Հունիսի վերջին Ռուսաստանի Կազան քաղաքում նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդների աջակցությամբ, վճռական քայլ է կատարելու` նախագահներ Ալիևի և Սարգսյանի կողմից արդեն հինգ տարի քննարկվող Հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ընդունման ուղղությամբ»,-գրում է դը Վաալը:
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
«Թուրքիայում մշակութային հուշարձանների մոտ տեղադրված ցուցանակները չեն օգնում զբոսաշրջիկներին, այլ մոլորեցնում են նրան: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել արևելագետ Րաֆֆի Քորթոշյանը: Նրա խոսքերով, այդ ցուցանակների վրա հայկական հուշարձանները ներկայացվում են որպես թուրքական: Ինչպես նշել է արևելագետը, թուրքական կողմը հետևողական աշխատանք է տանում հայկական հյուշարձանների ոչնչացման և յուրացման ուղղությամբ, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը:
...
Շարունակություն »
Просмотров:
454
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
«Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ընթերցողների համար «Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը» գուցե հետաքրքիր լինի և որոշակի նշանակություն ունենա, սակայն տարածաշրջանային կարդացողի համար այնտեղ ոչ մի նոր բան ասված չէ»,- մեկնաբանելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը նշել է, որ զեկույցում մանրամասն նշված է, որ Ադրբեջանը ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական քաղաքականություն է վարում, կենցաղում և նույնիսկ մամուլում «հայ»-ը որպես վիրավորանք է օգտագործվում, և առհասարակ, Ադրբեջանում իրավիճակը եվրոպական ընդունելի չափանիշներից շատ հեռու է գտնվում:
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
Հունիսի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է «Ազդ փրոդաքշն»-ի պատրաստած (պրոդյուսեր և ռեժիսոր՝ Հայկ Հարությունյան, սցենարիստ՝ Թեհմինե Հայրումյան) «Իմ Անին» փաստավավերագրական ֆիլմը: Այն ներկայացնում է հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաք Անիի պատմությունը: Ֆիլմի իրականացմանը որոշ չափով օժանդակել է Սփյուռքի նախարարությունը. նկարահանումների մեկնարկը համընկել է Անիի 1050-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրի ազդարարմանը:
Հայոց հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի մասին ճշմարտությունը ֆիլմում պատմում է Անի անունով աղջիկը: Վավերագրական կինոնկարն ունի նաև խաղարկային մասեր, ներկայացվում է հայ պատմագրության հավաստի և գիտականորեն հիմնավորված փաստերի վրա կազմված մենագրություն: Ֆիլմում եռաչափ անիմացիայի միջոցով Անիի տաճարներն ու եկեղեցիները, ամրոցներն ու պարիսպները, ճարտարապետությունը ներկայանում է ի
...
Շարունակություն »
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, «Երկրի գործընկերության ռազմավարությունը» (CPS) ծրագրի իրականացման ընթացքը: Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության կողմից ՀԲ-ի օժանդակությամբ 2010թ. սեպտեմբերին Դիլիջանում կազմակերպված համաժողովի ժամանակ արծարծված հարցերին, որոնք վերաբերում էին համաշխարհային հետճգնաժամային փոփոխված միջավայրում հանրային քաղաքականության միջոցով ներդրումների, արտահանման ու տնտեսական աճի խթանմանը, ինչպես նա
...
Շարունակություն »
Просмотров:
448
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երեխաների պաշտպանության օրվա առթիվ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում են 17 անչափահաս դատապարտյալներ: Կառավարության ղեկավարը շրջել է քրեակատորաղական հիմնարկով, անչափահաս դատապարտյալների, նրանց ծնողների և հարազատների հետ մասնակցել ճաշկերույթի: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է այստեղ իրենց պատիժը կրող անչափահասների խնդիրներին: Վարչապետը հորդորել է լինել մեր երկրի օրինապահ քաղաքացիներ, և պատժի կրելուց հետո հանցանք չգործել: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ հիմնարկում կազմակերպվել էր «Իմ երազանքը», «Իմ ապագան» խորագրով շարադրության մրցույթ, որին մասնակցել էր 8 դատապարտյալ: Լավագույններին Տիգրան Սարգսյանն անձամբ հանձնեց պատվո
...
Շարունակություն »
Просмотров:
495
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցելու է Մինսկում անցկացվող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, նիստի սկզբում նեղ կազմով անցկացվելիք հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային իրավիճակը եւ զարգացման հեռանկարներն ու այդ համատեքստում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերը: Կոմիտեի ընդլայնված կազմով նիստի քննարկման առարկան են լինելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2010թ. դեկտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման ընթացքը, առկա սպառնալիքների ու մարտահրավերների դիմակայմանն ուղղված անդամ պետությունների միջեւ համագործակցության համակարգման խնդիրները, ինչպես նաեւ 2011թ. երկրորդ կիսամյակ – 2012թ. առաջին կիսամյակ ժ
...
Շարունակություն »
Просмотров:
436
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
|
Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը Հայաստանի պատվիրակության հետ, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: 4 օրից Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան, տեղեկացնում է lragir.am-ը: Ահմադինեժադի խոսքով, Իրանը մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը: Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարարը և Հայաստանի Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարը երկկողմ համաձայնագիր են ստորագրել նավթի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, առևտրի, բիզնեսի ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում է Իրանի IRNA պետական գործակալությունը: ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել էր, որ 2010 թ 2 պետությունների միջև ապրանքաշրջանառությ
...
Շարունակություն »
Просмотров:
466
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.06.2011
|
| |
|
|