Блог
Главная »
2011 »
Июнь »
8 » Ռուս գեներալ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կաջակցի Հայաստանին
18:02 Ռուս գեներալ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կաջակցի Հայաստանին |
Վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն հարցը, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, թե` ոչ: Անդրադառնալով այս թեմային` Eurasianet.org տեղեկատվական կայքը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ Անդրեյ Տրետյակը վերլուծաբանների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանն իրագործելու է Հայաստանի` որպես իր ռազմական գործընկերոջ հանդեպ ունեցած պարտականություններն ու խոստումները: Նա նշել է, որ ոչ ոք չպետք է դիտարկի անցյալ ամառ Ռուսաստանի հրաժարումը խառնվել Ղրղզստանի իրադարձություններին որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ դրանք շատ տարբեր իրավիճակներ են: Գեներալը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է ավելի նշանակալից դեր խաղա տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում:
/Panorama.am/
|
Просмотров: 441 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |