Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 8 » Ալիևին 1 միլիարդանոց «կուտ են կերցրել»
17:58
Ալիևին 1 միլիարդանոց «կուտ են կերցրել»
Աղմկահարույց Օղուզ-Գաբալ-Բաքու ջրագծի հետ կապված նոր փաստեր են ի հայտ եկել: Պարզվել է, որ Ադրբեջանի բյուջեի վրա 1 մլրդ դոլար արժեցած այդ ջրագծում, որով պետք է Օղուզի և Գաբալայի բնական աղբյուրներից խմելու ջուր հասցվեր Բաքու և որը հանդիսավոր կերպով շահագործման է հանձնվել 2010 թ-ի դեկտեմբերի 28-ին, դեռևս ջուր չկա և Բաքվում ջրի սակավություն է սկսվել:

«Ենի Մուսավաթը» պարզել է, որ Նավթի հիմնադրամի հաշվին կառուցված այդ ջրագծի հանդիսավոր բացման արարողության ժամանակ շինարարները երկրի ղեկավարությանը խաբել և ջրագիծ են բաց թողել ոչ թե Օղուզի և Գաբալայի աղբյուրների ջրերը, ինչպես նախատեսված է նախագծով, այլ Ջեյրանբաթան լճի ջուրը:

Այս տեղեկությունը հաստատել են նաև ջրագծի շինարարությանը մասնակցած աշխատակիցները: Նրանք վրդովված ասել են, որ կարծում էին, թե նախագահին խաբելու համար ջրագծի պատասխանատուները խստորեն կպատժվեն, սակայն, 1 մլրդ դոլար արժեցած և փաստորեն այդ անջուր խողովակաշարի համար մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:

Շինարարությունը 2007 թ-ին սկսված և խոշոր կոռուպցիայի աղբյուր հանդիսացող այդ ջրագիծը կառուցվել է նախատեսվածից 2 տարի ուշացումով, սակայն վերջում պարզվել է, որ 2 մ տրամագծով խողովակները լցնելու բավականաչափ ջուր Օղուզում և Գաբալայում չկա: Ջրագծի բացման ժամանակ հայտարարվել է, որ նրա շինարարության վրա 780 մլն մանաթ, կամ մոտ 1 մլրդ դոլար ֆինանսական միջոց է ծախսվել, և հավաստիացվել բնակչությանը, որ այն պետք է ամբողջությամբ լուծի Բաքվի ջրի խնդիրը:

Ջրագծի շահագործումից մի քանի ամիս հետո Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի և անկախ փորձագետների կողմից անցկացված մոնիտորինգի ժամանակ պարզվել է, որ այն իրականում չի աշխատում: Կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ փաստորեն անցյալ տարվա դեկտեմբերին շինարարները խաբել են Ալիևին:

Նա ասել է, որ Օղուզ-Գաբալ-Բաքու ջրագծի բացումը կեղծ է եղել և այն դեռ պատրաստ չէ: Մյուս հետաքրքիր փաստն էլ այն է, որ ջրագծի իրական երկարությունը ուռճացվել է: Այն նախագծով 266 կմ է, իսկ իրականում` 252,4 կմ: Յուրաքանչյուր կմ-ը 3 մլն մանաթ արժեցած այդ ջրագծի չեղած 14 կմ-ի համար 42 մլն մանաթ (50 մլն դոլար) յուրացվել է:

Թերթը նշում է, որ Օղուզ-Գաբալա-Բաքու ջրագծի հիմնական կապալառուն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի հովանավորած «Ազերսու» ընկերությունն է: Օ. Ասադովին հանձնարարված է եղել նաև ջրագծի կառուցման հսկողությունը: Այժմ ջրագծում ջրի բացակայությունը Բաքվում լուրջ աղմուկ բարձրանալու պատճառ է դարձել: 
Թերթը գրում է, որ ամռան գալով Բաքվում ջրի խիստ սակավություն է սկսվել: Բաքվի մի շարք շրջաններում ջուր այլևս չկա: Բնակիչները խմելու ջուրը գնում են: Կախված հասցեից, 10 տ տարողությամբ մի մեքենա ջուրն արժե 30-50 մանաթ (մոտ 36-60 դոլար):

/Panorama.am/

Просмотров: 451 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ