Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 30
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա գտնվեց Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու հիմանարկեքի արարողությանը` Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Արարողության ընթացքում ջրով և գինով լվացվեցին Սուրբ Աննա եկեղեցու հիմնասյունի 16 քարեր, որոնք  մյուռոնով օծվելուց հեռտո տեղադրվեցին եկեղեցու հիմքում:

Եկեղեցին և  Ամենայն Հայոց կաթողիկոսի Երևանյան նստավայրը կառուցվում են «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահ Հրայր Հովնանյանի և նրա տիկին Աննա Հովնանյանի բարերարությամբ:

Կառուցապատման աշխատանքները, ամենայն հավանակնությամբ,  կավարտվեն 2013թ-ի գարնանը: 
Просмотров: 494 | Добавил: Voskanapat | Дата: 30.04.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու վերջին երկու օրվա ընթացքում 3 հայ զինվորի սպանության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Վերջին երկու օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք զինծառայող է սպանվել: 

Ադրբեջանի դրսևորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա: 

Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարել միջազգային տարբեր ատյաններից ... Շարունակություն »
Просмотров: 442 | Добавил: Voskanapat | Дата: 30.04.2011 | Комментарии (0)

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է համագործակցության հաջող ընթացքի մասին և ընդգծել, որ աշխատանքներում առկա դրական դինամիկան պետք է պահպանել նաև հետագայում:
Просмотров: 446 | Добавил: Voskanapat | Дата: 30.04.2011 | Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը ողջունել է խորհրդաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, նշելով, որ յուրաքանչյուր հայի համար շատ կարևոր է և պարտադիր՝ պարբերաբար այցելել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի կարողանա անմիջականորեն տեսնել և զգալ իր պատմական Հայրենիքի ձեռքբերումներն ու խնդիրները, հպարտանա, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, ունենք անկախ պետություն՝ լավատեսորեն և վստահ իր ապագային նայող, հաջողություններ արձանագրող և վստահ` այդ ապագայի նկատմամբ:

Просмотров: 432 | Добавил: Voskanapat | Дата: 30.04.2011 | Комментарии (0)

«Ադրբեջանն իր ստոր արարքներով դրդում է, որ նրան հիշեցնենք, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ, երբ 90-ականներին փորձ կատարեց մեզ հետ զենքի լեզվով խոսել: Եթե ազերիները շարունակեն իրենց սադրիչ ու ապաշնորհ քայլերը, ապա նրանց տխուր ապագա է սպասվում: Ի՞նչ է պատերազմ են ուզում, նրանք 20 տարի առաջ ստացել են այդ պատերազմն ու դրա պտուղները, ի՞նչ է մոռացել են, թե ինչպես են իրենց լակոտները դուրս շպրտվել Արցախի Սուրբ հողից»,- անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանցիների դիպուկահար կրակից սպանված հայ զինծառայողների փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքներ են իրականացվում՝ բանախոսը նշեց. «Այս ամենը երկու պատճառ կարող է ունենալ. առաջին, աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, այսինքն՝ ադրբեջանական բանակում «շունը տիրոջը չի ... Շարունակություն »
Просмотров: 389 | Добавил: Voskanapat | Дата: 30.04.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ