Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Апрель » 21
Քսանից ավելի երկրներ ընդունել են Հայոց Ցեղասպանության փաստը, և քաղաքական տեսանկյունից մոտենալով հարցին` յուրաքանչյուր նոր երկիրը, ընդունելով հայոց Ցեղասպանության փաստը, բարձրացնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և հավելեց, որ դա որոշակի զսպաշապիկ է Թուրքիայի և Ադրբեջանի համար:
Գ. Հարությունյանի խոսքով, խոշոր աշխարհաքաղաքական փոփոխություների փուլում են տեղի ունենում Հայաստանի համար վճռորոշ իրադարձությունները. Ցեղասպանությունը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հեղափոխությունից հետո ստեղծվեցին Առաջին և երկրորդ Հայաստանի հանրապետությունները:
Просмотров:
467
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.04.2011
|
|
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա` ապրիլի 22-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և ըեղեկատվության վարչությունից:
/Aysor.am/
Просмотров:
509
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.04.2011
|
|
Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Մարի Յովանովիչին: Նամակում սաված է.
«Ընդամենը 3 օրից` ապրիլի 24-ին, ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշելու է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Օսմանյան Թուրքիայի ղեկավարության կողմից ծրագրված և իրականացրած 20-րդ դարի ամենամեծ ոճիրին զոհ գնացին ավելի քան 1.5 մլն անմեղ մարդիկ, նրանց սպանեցին միայն այն բանի համար, որ հայ են, որ ցանկանում են ապրել իրենց նախնյաց հողում:
Ավելին, սարսափելի նախճիրից 96 տարի անց, Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Արցախի հարցում ցուցաբերում է միակողմանի և անհավաս
...
Շարունակություն »
Просмотров:
481
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.04.2011
|
|
Նախօրեին կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ընթացիկ տնտեսական վիճակին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
/Aysor.am/
Просмотров:
495
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.04.2011
|
|
2011 թ. ապրիլի 21-ին, ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունենալու սկանդինավցի նշանավոր միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Ալմա Յոհանսոնի գերեզմաններից բերված հողի` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել սկանդինավյան երկրների քաղաքացիներ, ինչպես նաև Շվեդիայից և Դանիայից ժամանած բարձրաստիճան հյուրեր: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից:
/Aysor.am/
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.04.2011
|
| |
|
|