Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 11
Արան-Միգյաչավուր մայրուղու վրա ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է գրացվել, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ոստիկանության սպա է մահացել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Եվլախի շրջանի քննչական բաժնից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, Արան-Միգյաչավուր մայրուղու 5-րդ կմ հատվածում: «ՎԱԶ 21011» մակնիշի մեքենան, որը վարել է Զագատալյան շրջանի ռազմական ոստիկանության կապիտան Նամիգ Սադիգովը, բախվել է «ԿամԱզ 5511» բեռնատար մեքենային:

Միջադեպի արդյունքում Սադիգովը տեղում մահացել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է տարվում:

Просмотров: 498 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Մարաղան վառ օրինակներից է, երբ պատերազմական իրավիճակների ժամանակ բանակն առաջ է գնում` նպատակ ունենալով ոչ թե ռազմական խնդիրներ լուծելու, այլ պարզապես ոչնչացնելու ճանապարհին ամեն ինչ, փորձելով նվաճել և յուրացնել` որևէ մարդկային կամ մշակութային հետք չթողնելով: Արցախի Մարաղա գյուղում 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցիների կողմից իրականացրած ոճրագործության 19-րդ տարելիցի կապակցությամբ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ Մարաղա գյուղի ընտրությունը ևս պատահական չէր. «Հարձակում եղավ Արցախի ամենամեծ գյուղերից մեկի վրա, և նման անմարդկային վարմունքը հոգեբանական ազդեցության մի փորձ էր` տեղաշարժել մեծ բնակավայրը, որն իր հետևից կտաներ ու ճանապարհ կազատեր ադբեջանցիների համար»:

Просмотров: 482 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Պոլսահայ ականովոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, մասնակցել է Թուրքիայի «Բիլգի» համալսարանում կազմակերպված «Խաղաղության հաստատում» համաժողովին: Իր ելույթում Ռաքել Դինքը նշել է, որ Թուրքիան մի երկիր է, որտեղ ոչ ոք ներողություն չի խնդրում:

«Քրդերեն լեզվով արտահայտվելս քաղաքական արգելք է: Քրիստոնյա լինելս մեկ այլ առանձին խնդիր է այս երկրում: Եվ առհասարակ, ոչ բոլորն են տեղյակ, թե այստեղ ամեն օր ինչեր են ասվում քրիստոնյաներին»,- ըստ թուրքական «Vatan» օրաթերթի` ասել է Ռաքել Դինքը` ընդգծելով, որ ինքն իր հայկական ինքնության և քրիստոնյա լինելու պատճառով բազմաթիվ սոցիալական ու քաղաքական խտրականությունների ենթարկված Թուրքիայի քաղաքացիներից մեկն է:

Просмотров: 559 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Ռեալնի Ազերբայջան», «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևի ընտանիքին պատկանող բնակարան մահվան սպառնալիքներով հեռախոսային զանգեր են հնչում: Վերջին հեռախոսազանգի ժամանակ անհայտ անձը նրա հորը սպառնացել է մահով. «Էյնուլլա Ֆաթուլլաևին արդեն սպանել ենք, ձեզ էլ կսպանենք»:

Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է լրագրողի հայրը` Էմին Ֆաթուլլաևը: «Առավորտյան 6:40-ին մոտ որպես Արդարադատության նախարարության աշխատակից ներկայացած մի կին հեռախոսով ռուսերենով հայտնեց, թե Էյնուլլան սպանվել է և հավելեց, որ կամ վաղը, կամ էլ մյուս օրը կսպանեն նաև ինձ: Ես անմիջապես զանգահարեցի ոստիկանական բաժանմունք և պահանջեցի հետաքննություն անցկացնել», -ասել է լրագրողի հայրը:

Просмотров: 431 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծված «Հասարակական պալատի» տնտեսական հանձնաժողովի նախագահ Գուբադ Իբադօղլուն ցնցող փաստեր է բացահայտել` կապված Ադրբեջանում առկա տնտեսական վիճակի հետ: Նա այդ փաստերը բացահայտել է պաշտոնական վիճակագրական տեղեկությունների և իր անցկացրած հետազոտությունների հիման վրա:

«Ազադլիգ» պարբերականն այդ առնչությամբ գրում է, որ ընդդիմադիր տնտեսական փորձագետի ուսումնասիրությունների համաձայն` 2006-2010 թթ-երին Ադրբեջանի բյուջեի 34,5 տոկոսը` մոտ 15 մլրդ մանաթ (19 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսվել է կոռուպցիոն նախագծերի վրա:

Ըստ Գ. Իբադօղլուի` Արժույթի միջ ... Շարունակություն »
Просмотров: 482 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Արցախի ամենամեծ գյուղերից մեկի` Մարաղայի վրա ադրբեջանական հարձակման ու այնտեղ իրականացրած կոտորածից 19 տարի է անցել: 1995-96 թթ. «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի կողմից ՄԱԿ-ին ներկայացրած նյութերի հետագա ճակատագրի վերաբերյալ հետևողական աշխատանք չի իրականացվել, միջազգային հանրության կողմից Մարաղայի բնակչության կոտորածն ու ոչնչացումը չի դատապարտվել, իսկ հայ հանրության կողմից այն մի ժամանակ կարծես մոռացության էր մատնվել: Իսկ սա մարաղացիների կողմից կրկնակի ցավագին էր ընդունվում: 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մտահոգությունները բարձրաձայնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով այդ տարիներին Գերագույն Խորհրդի Արցախի հանձնաժողովի անդամ է եղել, հիշյալ կազմակերպության գործադիր տնօրենը, զբաղվել է տեղի ուենցածի մանրամասների ուսումնասիրությամբ, տվյալների ճշտմա ... Շարունակություն »
Просмотров: 477 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, նախագահը բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: 

Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը` Սերժ Սարգսյանն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» և հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքայ ... Շարունակություն »
Просмотров: 473 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Բաքվում պետական դրոշի հրապարակում Ադրբեջանի ամենամեծ դրոշը կրկին պատառոտվել է և հանվել: Ըստ վարկածներից մեկի` այն պատառոտվել է ուժգին քամուց, մյուս վարկածով` դրոշի գործվածքի մեջ խնդիր է եղել: 
Այդ մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել են դրոշի հրապարակի մոտ գտնվող շենքերի բնակիչները:

Նշենք, որ Դրոշի հրապարակի հիմնարկեքը դրվել է 2007 թ-ի դեկտեմբերի 30-ին Բաքվի Բայիլ ավանում: ԱՄՆ-ի «Trident Support» ընկերության պատրաստած նախագիծը կյանքի է կոչել Ադրբեջանի «Azenko» ընկերությունը:

Դրոշի հենասյան բարձրությունը 162 մ է, հենքի տրամագիծը` 3,2 մ, սյան ընդհանուր քաշը` 220 տ, դրոշի լայնությունը 35 մ է, երկարությունը` 70 մ, ... Շարունակություն »
Просмотров: 486 | Добавил: Voskanapat | Дата: 11.04.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ