Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Апрель » 01
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինին, ով Երևանում է գտնվում արտգործնախարարությունների խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-լեհական հարաբերությունների դինամիկ զարգացման առնչությամբ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք երկկողմ, միջազգային, տարածաշրջանային հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Հենրիկ Լիտվինն անդրադարձե ... Շարունակություն »
Просмотров: 450 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

Նավթալանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ծառայություն անցնող ժամկետային զինծառայող Քամիլ Մամեդլին հանկարծահաս մահացել է: 
Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաստատել են տեղեկատվությունը՝  հավելելով, որ ներկայումս ճշտվում են զինվորի մահվան հանգամանքները:
Հայտնի է, որ Մամեդլին (1991) զինվորական ծառայության է զորակոչվել Բաքվի Նարիմանյան շրջանի զինկոմիսարիատից:

/Panorama.am/
Просмотров: 445 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

Բաքվի թիվ 1 կալանատանը շահերի պաշտպանին է հանդիպել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը: 
Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, փաստաբանը հայտնել է, որ մարտի 31-ին Ֆաթուլաևը դուրս է եկել մեկուսարանից: «Մենք ցանկանում ենք, դիմել դատարան, նրա պատիժը մեղմացնելու կապակցությամբ: Եթե նա ավելի երկար մնար մեկուսարանում, ապա դա կորակվեր որպես օրենքի խախտում»:

Փաստաբանը հայտնել է, որ Ֆաթուլաևը նամակ է ուղարկել Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին և խնդրել նրանից զենք սաղավարտ և զրահաբաճկոն որպեսզի ապահովի իր անվտանգությունը:
Просмотров: 471 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի ընդդիմության` ապրիլի 2-ին նշանակած և վերջին տարիների ամենամասշտաբային ակցիաներից մեկը համարվող միտինգի նախօրեին Արևմուտքը զգուշացում է հղել իշխանությանը: «Ենի Մուսավաթ»-ը գրում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները մի քանի օր առաջ կոչ են արել Ադրբեջանի իշխանությանը` զերծ մնալ ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումից:

Ուղերձում նշվել է, որ իշխանությունները պետք է հնարավորություն ստեղծեն քաղաքացիների` ազատ հավաքներ անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու համար: Հատուկ շեշտվել է, որ ապրիլի 2-ին Բաքվում միտինգավորների դեմ անհամաչափ ուժի կիրառումը և զանգվածային ձերբակալությունները բացասական ազդեցություն կունենան Արևմուտքի և Ադրբեջանի իշխանության միջև հարաբերությունների վրա:

Просмотров: 477 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

«Pia.az»-ը գրում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին տեսնում է որպես հնարավոր ռազմական գործողությունների գոտի: Կայքին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ադրբեջաներեն սովորող յուրաքանչյուր զինվորականին ամսական 500 դոլար հավելյալ աշխատավարձ է տրվում: Այդ ծրագիրը նախատեսված չէ թարգմանիչների կամ հետախույզների համար: «Ամերիկացի սպաները ադրբեջաներեն են սովորում` ադրբեջանական բանակում որպես ադրբեջանցի տեղ զբաղեցնելու համար»,- գրում է կայքը:

Այս մասին ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի լեզուների ծրագրերի ղեկավար, գնդապետ Փոլ Վալենսուելան: Նրա խոսքով, Պենտագոնում այն համոզմանն են, որ այն գոտիներում, որտեղ ռազմական գործողություններ են սպասվում, անհրաժեշտ է, որ զինվորներն իմանան տեղի ժողովրդի լեզուն, քանզի որ դա ուղղակիորեն խթանում է հաղթանակի ձեռքբերմանը: Պենտագոնի լեզուների ծրագրո ... Շարունակություն »
Просмотров: 508 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Նախագահ Սաակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը:
Просмотров: 537 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես, արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

/Panorama.am/
Просмотров: 418 | Добавил: Voskanapat | Дата: 01.04.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ