Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Ноябрь » 05

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը՝ Փոլ Վիլլի (Բելգիա) գլխավորությամբ, մեկնել է Ադրբեջան՝ նոյեմբերի 7-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար, նշվում է Բաքվում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության տեղեկատվության մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա»-ն, 30 հոգուց բաղկացած պատվիրակությունը հետևելու է ընտրական գործընթացներին նոյեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում: Պատվիրակության անդամները կհանդիպեն Ադրբեջանի իշխանության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների ընտրական գործընթացը կլուսաբանվի ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինսիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդների հետ համատեղ, իսկ նոյեմբերի 8-ին նրանք հանդես կգան ընտրությունների վերաբերյալ համատեղ գնահատականներով:
ԵԽԽՎ-ի երկարաժամկետ առաքելությունը հետևում է ընտրական գործընթացին սեպտեմբերի 28-ից: Ավելի վաղ առաքելությունը հանդես էր ... Շարունակություն »
Просмотров: 537 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)


«Ադրբեջանի կողմից գերության մեջ զոհված ՀՀ քաղաքացու մարմնի հանձնումը գերի ընկած հայրենակցի փոխարեն սոսկ սիմվոլիկ էր»: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:
«Գերու փոխանցումը տեղի է ունեցել աստրախանյան պայմանավորվածության շրջանակներում, և այս ամենի մեջ որոշակի սիմվոլիկա կա: Մենք նրանց կենդանի մարդ տվեցինք, իսկ նրանք մեզ՝ դագաղով մարմին»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Մանասյանը: Փորձագետը նաև նշեց, որ չկա ոչ մի երաշխիք, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակական կլինի:
«Գործընթացը պետք է շարունակական լինի, ամեն դեպքում, դրա մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Աստրախանում, չէ՞ որ երեք նախագահներ չէին հավաքվել մի գերու հարցով: Սակայն համոզմունք չկա, որ Ադրբեջանը չի խախտի պայմանավորվածությունը, նա անհուսալի գործընկեր է», – ասաց նա:
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա»-ն, փորձագետը նաև նշել է, որ հանձ ... Շարունակություն »
Просмотров: 601 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել: «Մենք պետք է խոսենք և բացասական, և դրական երևույթների մասին: Եթե մենք ինքներս լռենք մեր խնդիրների մասին, ապա դրանք երբեք չեն լուծվի», – հայտարարեց վարչապետը Գառնի գյուղում ջրագծի բացումից հետո:
Նախօրեին ՀՀ կառավարության ղեկավարը կտուկ քնադատության է ենթարկել մի շարք պետական կառույցների և ծառայությունների գործունեությունը՝ մի շարք նախարարություններում կադրային լուրջ փոփոխություններ պահանջելով: Ինչպես տեղեկացնում է <<Նվոստի- Արմենիա>> լրատվականը, տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնել պարտավոր են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները:
«Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, քանի որ դա մեր խնդիրների լուծման երաշխիքն է: Մյուս կողմից կյանքը շարունակվում է, և մենք շատ նվաճումներ ունենք», – նշել է ... Շարունակություն »
Просмотров: 589 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին» բանաձևի նախագիծը հանվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգից: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ հայկական կողմը սկզբից էլ դեմ էր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի քննարկմանը, քանի որ այս հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
«Սակայն երբ բանաձևի նախագիծը օրակարգ մտցվեց, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան խմբագրական առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին», – ասել է Ավագյանը:
Ինչպես տեղեկացնումէ Նովոստի-Արմենիա-ն, այս կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հուլիսի վերջին նամակով դիմել էր ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան խնդրի քննարկումից:
Просмотров: 524 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)


Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը` նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը եւս մեկ անգամ հաստատվեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` անցյալ ամիս Հայաստան կատարած այցով:
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրանի մարզերի ու նահանգների համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ՀՀ Արմավիրի մարզի եւ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգի միջեւ ստորագրված պայմանագիրը դրա վկայությունը կլինի, իսկ Արեւմտյան Ատրպատականի նահանգապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական ծրագրի կվերածվեն:
ԻԻՀ Արեւմտյան Ատրպատականի նահանգա ... Շարունակություն »
Просмотров: 637 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)

Նոյեմբերի 3-ին և 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 45 դեպք: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 300-ից ավելի կրակոց:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

/Times.am- Հայաստանի լուրեր/
Просмотров: 543 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)

Աշխարհում մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող առաջատար երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նիդերլանդները, Կանադան, Շվեդիան և Գերմանիան։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժողովուրդների իրական հարստությունը. Մարդու զարգացման ուղիները» զեկույցում։
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, զեկույցում տեղ են գտել տարբեր երկրներում կենսամակարդակի, սոցիալական ապահովության, առողջապահության, բնակչության կրթական և մշակութային զարգացման մակարդակի, հանցավորության, շրջակա միջավայրի պաշտպանության վիճակի, որոշումների կայացման գործում մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։
Մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող պետությունների շարքում են նաև Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։ Այս երկրները զբաղեցնում են, համապատասխանաբար, 61-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ և 69-րդ տեղերը։
Վրաստանը այդ ցանկում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 76-րդ։
Մարդկային զարգացման մի ... Շարունակություն »
Просмотров: 620 | Добавил: Voskanapat | Дата: 05.11.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ