Блог
 Главная » 
2010 » Октябрь » 08 » Տիգրան Սարգսյանն ընդունել է Անդրեյ Ակիմովին
| 12:50  Տիգրան Սարգսյանն ընդունել է Անդրեյ Ակիմովին | 
| Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը։ 
 Զրուցակիցները գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ և քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կապիտալի ավելացման հեռանկարները։ Այդ համատեքստում կողմերը զրուցել են էներգետիկայի ոլորտում և ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցի շուրջ։ 
 /Times.am/ | 
| Просмотров: 552 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |