Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը ի զորու չէ հերքել այն փաստը, որ այն ինչ անում է այդ երկիրը բնորոշ է ահաբեկիչներին: Այդ մասին Հենարան.ամ կայքին ասել է ՀՀ ԱԳՆ Մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Պարոն Պոլուխովի Մանվել Սարիբեկյանի դաժան սպանությունը արդարացնելուն ուղղված հուսահատ ճիգերը եւ անհեթեթ խոսքերը սնվում են այն հանգամանքից, որ դեռեւս Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Ադրբեջանի եւ Արցախի այլ բնակավայրերի խաղաղ պայմաններում անմեղ բնակչության ջարդերի կազմակերպիչներն անպատիժ են մնացել: Այն հանցագործներն էլ, որոնք բանտարկված էին, Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո ազատ արձակվեցին եւ հերոսացվեցին ու մեծարվեցին:
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
08.10.2010
|