Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 21
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերին, ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանին, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լևեքյուին և իրավախորհրդատու Դավիթ Խաչատուրյանին: 

Ինչպես հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Ամերիկայի միացյալ նահանգների իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ք.Դոնովանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին համագործակցության պատրաստակամության համար և տեղեկություններ տրամադրել օրերս ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և առողջապահական ապ ... Շարունակություն »
Просмотров: 531 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Ադրբեջանը շարունակաբար կեղծքում է պատմական իրականությունը` միջազգային հանրությանը ստելով ոչ միայն Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, այլ նաև նենգափոխելով Հայաստանի պատմությունը: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանը: 

Ըստ բանախոսի` դեռ խորհրդային ժամանակներից ադրբեջանական գիտնականների կողմից շարունակվող կեղծարարությունները բացասական են ազդում հայության նկատմամբ միջազգային հանրության կարծիքի վրա: Որպես օրինակ պատմաբանը ներկայացրեց բազմաթիվ հրապարակումներ և կայքէջեր, որոնք ողողված են այն տեղեկատվությամբ, թե Ղարաբաղը մշտապես եղել է Ադրբեջանի մաս, ավելին` այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջությամբ «Արևմտյան Ադրբեջան» է եղել: 
Просмотров: 585 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել ՀՀ կրթական հաստատություններում սովորող օտարերկրյա անձանց ծնողներին, ամուսիններին, զավակներին ՀՀ կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու արտոնություն։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը կնպաստի ոռոգման ոլորտի բարեփոխման շարունակմանը, ինչպես նաև ջրօգտագործողների կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմա ... Շարունակություն »
Просмотров: 536 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին.

«Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստն ուզում եմ սկսել Տաթևի համալիրի խնդրից։ Մենք ձեզ հետ միասին մասնակցեցինք այդ համալիրի բացմանը, ինչպես նաև ճոպանուղու շահագործման սկիզբը դրվեց։

Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի մեր գործընկերներին, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցելով կառավարության հետ, այդ ծրագիրը դարձրեցին իրականություն։ Համաշ ... Շարունակություն »
Просмотров: 566 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ժան Միշել Հեփիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: 

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց նորանշանակ տնօրենին և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ ՀԲ-ի հետ արդյունավետ, օգտակար համագործակցությունը կշարունակվի:

Կողմերը քննարկեցին ջրամատակարարման և ջրա ... Շարունակություն »
Просмотров: 521 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Այսօր ՀՀ գրողների միության մեծ դահլիճում տեղի է ունենալու արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով: Նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ ԼՂՀ-ն իր անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին տակավին մնում է պաշտոնապես չճանաչված թե՛ միջազգային հանրության և թե էլ ՀՀ-ի կողմից:

«Երբ գնալով ահագնանում են հայկական երկու պետությունների հանդեպ արտաքին մարտահրավերները, հատկապես իրական է դարձել Մադրիդյան սկզբունքների իրագործման և Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգության խաթարման վտանգը, մենք՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներս, չենք կարող անտարբեր մնալ Արցախին վերաբերող խնդիրների հանդեպ և դրանք լայն շրջանակով քննարկելու նպատակով հրավիրում ենք Քաղաքացիական ժողով՝ «Արցախ» օրակարգով»:
Просмотров: 528 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը նամակ է գրել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտին՝ նշելով, որ նա զբաղված չի եղել համազեկուցողի մանդատից բխող խնդիրները լուծելով:

«Հարգելի պարոն Պրեսկոտ, մամուլից տեղեկացանք, որ Դուք` լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, որ հրաժարվում եք խոսել Հայաստանի և հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին:

Մեր ուշադրությունը գրավեց ոչ թե Ձեր խոսելուց հրաժավելը, ինչն անկասկած, Ձեր իրավունքն է, այլ այն պատճառաբանությունը, թե ինչու եք հրաժարվում: Դուք ասել եք. «Ես համազեկուցող եմ, պետք է զեկու ... Շարունակություն »
Просмотров: 473 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 22 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Просмотров: 521 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքները և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Просмотров: 586 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Նախօրին վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուասաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է։ Հասկանալի է, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատմությունը գնահատի այն դերակատարությունը, որ ունենալու է Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի համախմբման գործում, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում։ Առավել կարևոր է հայապահպանությանն ուղղված գործունեությունը, որը ծավալում է միությունը»։
Просмотров: 550 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ