Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Октябрь » 13
PanARMENIAN.Net - Հայ-վրացական սահմանում սահմանագիծը չի տեղափոխվել, ամեն ինչ հանգիստ է: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ սահմանապահ ծառայությունում: «Նման տիպի հաղորդագրություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել են վարչությունում:
Անցած շաբաթ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ վրաց սահմանապահները Լոռիում տեղափոխում են հայ-վրացական սահամանագիծը:
/Panarmenian.net/
Просмотров:
548
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-19-ը Երեւանում ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ հրավիրում է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որին կմասնակցի շուրջ 100 մասնագետ աշխարհի 10 երկրներից:
Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
Ըստ սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրության, բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կենտրոական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը
...
Շարունակություն »
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Աթենքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Ողջունելով հյուրերին` Հունաստանի նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական եւ ջերմ հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաեւ պատմական ընդհանրությամբ եւ ճակատագրերի նմանությամբ: «Եվ հայերը, եւ հույները տուժել են Թուրքիայի կողմից», -նշեց նախագահ Պապուլիասը: Նա ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան` ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:
Просмотров:
571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հունաստանում ընթացող այցի շրջանակներում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը և Հունաստանը ավանդական բարեկամ երկրներ են եւ մեր ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ակտիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: Կարևոր համարելով եվրաինտեգ
...
Շարունակություն »
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հունաստանում ընթացող այցի շրջանակներում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը և Հունաստանը ավանդական բարեկամ երկրներ են եւ մեր ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով երկկողմ այցերի ակտիվացումը` ապահովելով դրանց շարունակական բնույթը: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը, ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով: Կարևոր համարելով եվրաինտեգ
...
Շարունակություն »
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Ղարաբաղի ազատագրված տարածքների բնակիչները երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ տարածքները հանձնվեն: «Վերջին 15 տարում ազատագրված տարածքներում ձևավորվել է կայուն բնակչություն, որը վերջնականապես կապել է իր կյանքն այդ տարածքների հետ»,- ասել է պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները չպետք է թույլ տային ԵԱՀԿ գնահատման խմբի այցն ազատագրված տարածքներ: Նրա խոսքերով, դա վկայում է Երևանի թուլության և Արցախի մոտ սեփական կարծիքի բացակայության մասին:
Պատմաբանը նշել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ գնահատման խմբի այցը չի տարբերվել 2005թ. կատարած այցից: «Նրա
...
Շարունակություն »
Просмотров:
532
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է միջազգային աշխատաժողովի, որը նվիրված էր խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին։ Կառավարության անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնյակ երկրներից Երևան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանը դեռևս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն։ ՀՀ Ազգային ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։ «Թե միջազգային և թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախկինի նման կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են հայ-թուրքական արձանագրությունները, և ինչպես է աշխատում Վաշինգտոնն այս գործընթացում ոչ միայն Երևանի և Անկարայի, այլ նաև Բաքվի հետ, որը դեմ է հայ-թուրքական երկխոսությանը, Քրոուլին ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկել է այդ հարցերն անցյալ շաբաթ ՄԱԿ-ում համաշխարհային առաջնորնդերի լայն շրջանակի հետ:
/Panarmenian.net/
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները. Տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» խորագրով ԶԼՄ-ների համահայկական 5-րդ համաժողովը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայերի համաշխարհային կոնգրեսի համատեղ կազմակերպված համաժողովին մասնակցում են հայկական ԶԼՄ-ների շուրջ 200 ներկայացուցիչներ աշխարհի 26 երկրներից:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ այս համաժողովն առանձնահատուկ է նաև այն պատճառով, որ անցնում է հայ ժողովրդի հպարտությունն ու ոգին մարմնավորող Արցախում: Նա հույս է հայտնել, որ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվական պատերազմում միշտ կհաղթեն, ինչպես հաղթեցին Արցախյան պատերազմում: Հրանուշ
...
Շարունակություն »
Просмотров:
504
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Այն, որ համաժողովը անց է կացվում մեզ մոտ` Արցախում, չափազանց կարևոր ու խորհրդանշական է բոլոր առումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մասնավորապես, սփյուռքի նախարարությանը` այս հանգամանքը հաշվի առնելու և Ստեփանակերտում համաժողովը բարձր ներկայացուցչական մակարդակով կազմակերպելու համար: Համոզված եմ, որ այն դրական դերակատարություն կունենա համահայկական տեղեկատվական դաշտի զարգացման գործում: Այդ մասին «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը» լրատվամիջոցների և լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Միանգամայն ակնհայտ է, որ տեղեկատվության ոլորտը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, աշխարհով մեկ
...
Շարունակություն »
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Քաղաքական գործընթացը փակուղի է մտել, սակայն պետք չէ հրաշքներ ակնկալել, այդ թվում նաև տարածաշրջանում ստեղծված ստատուս-կվոյի փոփոխություն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները նախկինի պես սեղանին են և «մեռած չեն»: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավար Այբարս Գորջուլուն: «Բացի այդ, գործընթացներ են տեղի ունենում քաղաքացիական հանրության շրջանում, որոնք նկատվում են պատմական մերձեցման սկզբից: Հայ-թուրքական մերձեցման շարունակությունը կարևոր հարց է և մեզ չպետք է զարմացնի պաշտոնական գործընթացվի աստիճանական փոփոխությունը»,-ասել է թուրք փորձագետը:
/Panarmenian.net/
Просмотров:
480
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
13.10.2010
|
| |
|
|