"ԱՐՄԵՆՊՐԵՍ”-ի փոխանցմամբ` Սիրիայում 10 տարով շահութահարկից կազատվի այն պետությունը, որը որեւէ արտադրություն կհիմնի: Սիրիայի կառավարությունը խթանում է ներդրումային դաշտը թե համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, թե արտադրություն հիմնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հայ-սիրիական գործարար խորհրդի համանախագահ Արամ Վարդանյանը, ավելացնելով, որ դա շահավետ հնարավորություն է հայկական կողմի համար: Հայաստանի Հանրապետությունում մշակվել է բուսական մնացորդներից չոր վառելիք` բրիկետ, ստանալու արդյունավետ մեխանիզմ:
«Բիոզանգվածներից այսպիսի չոր վառելիք ստանալը լավ բացահայտում է, քանի որ վերջինս քարածխի չափ տաքացնում է` 20-25 անգամ ավելի քիչ արտանետելով ածխաթթու գազ, քան քարածուխը կամ բնական գազը, միեւնույն ժամանակ էկոլոգիապես մաքուր է»,-նշել է Ա. Վարդանյանը:
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.10.2010
|
|
"Դժվար թե նման բան տեղի ունեցած լինի, քանի որ նախ` Ջիլիզային հարակից հայկական գյուղեր չկան, որոնք կարող են հանձնվել Վրաստանին, ավելի ճիշտ` կան, սակայն դրանք հանձնվել են վաղուց` խորհրդային ժամանակներից: Այդ գյուղերից են` Աղքյորփին, Չանախչին և այլն: Ինչ վերաբերում է կոնկրետ Ջիլիզային, ապա այս դեպքում նույնպես, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, դժվար թե նման բան տեղի ունեցած լինի”, Times.am-ի այն հարցին, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ Ջիլիզան և հարակից մի քանի գյուղեր հանձնվել են Վրաստանին, պատասխանել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նաև ցավով ավելացրել է, որ մենք` հայ հանրության ներկայացուցիչներս, ուղղակի տեղյակ չենք, թե որտեղ է սկսվում և որտեղ է վերջանում Հայաստանը:
Просмотров:
633
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.10.2010
|
|
Մեջբերում ենք թերթի տպագրած մտահոգությունը. "Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Վրաստանի սահմանի վրա գտնվող հայկական մի քանի գյուղերի մոտ վրացական կողմը շաբաթներ առաջ սահմանապահ կետեր է տեղադրել, այսպես ասած՝ բլոկ-պոստեր, ինչի արդյունքում հայկական մի քանի գյուղեր մնացել են վրացական կողմում։ Ըստ մեր տեղեկությունների, խոսքը հայ-վրացական սահմանին գտնվող Լոռու մարզի Զիլիզա և Տաշիրի մերձակա մի քանի գյուղերի մասին է։ Ինչպես հայտնի է, Հայաստանի և Վրաստանի միջև դեռևս 90-ական թվականներից ընթանում է սահմանագծման և սահմանազատման գործընթաց։ Այսօր հայկական կողմի հանձնաժողովի նախագահն է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Երեկ, երբ Շավարշ Քոչարյանին հարցրինք, թե կոնկրետ որ գյուղերն են վրացական սահմանային կետերի տեղադրման արդյունքում մնացել վրացական կողմում, նա պատասխանեց. «Չկա նման բան, որ այն կողմը… կան հայաբնակ գյուղեր, ցավոք սրտի, որ այո…»։ Փ
...
Շարունակություն »
Просмотров:
547
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.10.2010
|
|
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական աղբյուրը` 2010թ. հոկտեմբերի 12-16-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախում կկայանա «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» թեմայով լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հայ լրագրողներ:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է լրատվամիջոցների համահայկական ընկերակցության համալրում եւ առաջիկա ծրագրերի մշակում:
Նախատեսվում են համաժողովի մասնակիցների հանդիպումներ Հայստանի եւ Արցախի պետական այրերի, հոգեւոր առաջնորդների, այլ անվ
...
Շարունակություն »
Просмотров:
553
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.10.2010
|
|
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Վրաստանի վերջին որոշումը, որակելով այն որպես «քաղաքական պրովակացիա, որի նպատակն է անջատել Հյուսիսային Կովկասի հանրապետությունները Ռուսաստանից»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր Վրաստանի նախագահի 2010 թ. հոկտեմբերի 11-ի հրամանագրին, ըստ որի` ՌԴ-ի հարավային սուբյեկտների` Չեչնիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի, Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի, Ղարաչայևո-Չերքեզիայի և Ադղական ինքնավար հանրապետությունների քաղաքացիներն այսուհետ կարող են 90 օր ժամկետով առանց վիզայի մնալ Վրաստանի տարածքում: Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 13-ին:
Просмотров:
636
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
12.10.2010
|
| |