Մոսկվայում բնակվում է 300 հզր հայ: Այնտեղ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում քաղաքապետարանի հետ, այսինքն` հնարավոր չէ, որ Ռուսաստանի հայերի միությունն ու Մոսկվայի քաղաքապետը չհամագործակցեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Իհարկե, Յուրի Լուժկովը մեր` հայերի, բարեկամն էր, բայց այդ փոփոխությունը մեր գործը չէ, այլ` Ռուսաստանի նախագահի»,- ընդգծեց Աբրահամյանը և հավելեց, որ նոր քաղաքապետը պրոֆեսիոնալ է և շատ ճանաչված մարդ, իսկ իրենց համագործակցությունը չի տուժի, այլ կշարունակվի:
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
|
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի ) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու համար Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Ալգիս Կաշետան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգևատրվեց ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:
Просмотров:
582
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
|
Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող տոնական միջոցառումները շարունակվում են տոնվել Արցախում, Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում: Այսօր այդ առիթով լրագրողների հետ է հանդիպել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա նշեց, որ միության համար անցած 10 տարին երկար ճանապարհ է և «այն այսօր կարելի է համարել կայացած, որն իր ուրույն տեղն ունի Ռուսաստանում»: Միության նախագահի խոսքով` Ռուսաստանի 80 մարզերում միությունն ունի բազմաթիվ մասնաճյուղեր, որտեղ զբաղվում են կրթական, մշակութային, հայապահպանության հարցերով:
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
|
Այսօր Երևանում մեկնարկեց ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը: Այն կազմակերպել են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը:
Համաժողովին մասնակցում են շուրջ 45 մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և Արաբական Միացյալ Էմիրություններից:
Այսօր համաժողովին պետք է մասնակցեր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն Ազգային Ժողովում 2011 թ. պետբյուջեի քննարկումների պատճառով նա ներկա չէր:
Просмотров:
500
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
|
«Ադրբեջանի «վաստակավոր ուսուցիչ» Գիյաս Գուլիև մալլումի «բարձր հովանու ներքո»` Եվլախի դպրոցի բացման արարողությունը վերածվեց մի անօրինակ «հայրենասիրական» շոուի, որի ժամանակ կեղծ տեղեկատվություն տարածելու գործում ինքն իրեն հերթական անգամ գերազանցեց Ալիև կրտսերը:
Ցավոք, մարդու հիվանդ երևակայությունը չունի սահմաններ և հետևաբար չունի նաև պատասխանատվության անհրաժեշտ մակարդակ: Այդպիսին էին օրինակ Հիտլերի նացիստական բոցաշունչ ելույթները, այդպիսին էր երիտթուրքերի այլատյացության քարոզչությունը, նույն Ադրբեջանում այդ ոգով էին ելույթ ունենում հետխորհրդային այն առաջնորդներն, ովքեր սանձազերծեցին պատերազմ և արյունահեղություն: Իսկ ինչո՞ւմ են մեղավոր ադրբեջանական նոր սերունդները, որոնք արդեն դպրոցական նստարանից պետք է զոհ դառնան կեղծիքի և ստի վրա կառուցված մի քարոզչության,
...
Շարունակություն »
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` նոյեմբերի 1-ից նորընծա 2 քահանաներ, ավարտելով քառասնօրյա պատրաստության աղոթական շրջանը, հոգևոր ծառայության են նշանակվել են տարբեր թեմերում: Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը ծառայության է կոչվել Գուգարաց Թեմում` Թեմակալ Առաջնորդի իշխանության ներքո: Տ. Գեղարդ քահանա Կաբաղյանն իր հոգևոր սպասավորությունը կիրականացնի Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունում:
Մեկ այլ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուր
...
Շարունակություն »
Просмотров:
554
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
|
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր սկսվում են «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Ինչպես տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքէջից, նիստին հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:
/Aysor.am/
Просмотров:
528
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.10.2010
|
| |