Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 29
«Ադրբեջանցիները պատվի խոսք պահել չգիտեն, սիրում են ուժը, ամպլիտուդայի մեջ են գործում՝ դրականից մինչև բացասական, այսինքն՝ եթե ծայրահեղ վիճակում լինեն՝ կգնան ծայրահեղ զիջումների: Ես շատ չեմ հավատում, բայց այս գործն իրոք ողջունում եմ որովհետև մարդասիրական գործ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպմանը` հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:

Շիրինյանն ասաց, որ աստրախանյան հանդիպումը հերթական հանդիպում էր, բայց կարևորն այն է, որ «կոնֆլիկտը կառավարվում է, որում, ըստ էության, Ռուսաստանը ջութակի առաջին լարն է նվագում»: Այնուամենայնիվ, Շիրինյանը բաակցային գործընթացին մասնակցող երկրներից որևէ մեկի մոտ խնդրի լուծման ցանկություն չի տեսնում: «Ռուսաստանը չի ուզում խնդիրը լուծել, եթե ցանկանար, նախաձե ... Շարունակություն »
Просмотров: 588 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

<<Հզոր Թուրքիա>> կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը Երևանում է իր կուսակից ընկերների հետ: Նրանք այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատել են հայտարարությունն այն մասին, թե մի խումբ թուրք երիտասարդներ հատել են հայ-թուրքական սահմանն ի նշան փակ սահմանի դեմ բողոքի:

Ասուլիսից հետո Թ, Բեքլևիչը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, տեղեկացրել է Ankara գործակալությունը, վկայակոչելով Բեքլևիչի խորհրդական Մուրադ Աքսուին:

ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է այդ տեղեկատվությունը:

Просмотров: 485 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Հոկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ,հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության կապերի հետ վարչությունը:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշեց, որ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար համագործակցության ոլորտներում եւ հույս հայտնեց, որ դեսպան Ռենոն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Просмотров: 492 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:
Просмотров: 513 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության միջավայրը: Ս.Օհանյանը կարևորեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը:
Просмотров: 537 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Ներկայումս հայ-իրանական հարաբերություններն առավելապես ընթանում են մշակութային համագործակցության մակարդակում: Սկսած 1992 թ.-ից գոյություն ունեն մի շարք երկկողմ համաձայնագրեր, կնքված տարբեր ոլորտներ ներկայացնող պատվիրակությունների կողմից, որոնք, սակայն, չեն իրականացել կամ կյանքի են կոչվել մասնակիորեն: Այժմ առավել կարևորվում են տնտեսական ոլորտում, ինչպես նաև ռազմական համագործակցության նախաձեռնությունները: Նշենք, որ Հայաստանն Իրանի համար հանդիսանում է ստրատեգիական կարևոր գործակից, և Հայստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանում մեր երկրի դիրքերի կայունությունը բխում է Իրանի անվտանգության շահերից: Այս առումով, ինչպես հայտնի է, Ադրբեջանի հանրապետությունում դեռ վաղուց վարվում է Իրանի Ատրպատականը` որպես ադրբեջանական մի մաս համարելու քարոզչություն, որը ներմուծվում է նաև հնագույն պատմական և քաղաքակրթական արժեք ներկայացնող Ատրպատական, որտեղ ապրում են թյուրքախոս, սակայն էթնիկ իրանցիներ: Վերջիններս մարդաբանական և ... Շարունակություն »
Просмотров: 641 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց` Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԺ Մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին, Աշոտ Ղուլյանը եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրեց Արցախում անկախ պետականաշինության ուղին, նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով: Միևնույն ժամանակ, նա տարակուսանք հայտնեց, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դ ... Շարունակություն »
Просмотров: 527 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրն Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ եվրոպական հանրության միջեւ կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության եւ բազմաուղղվածության սկզբունքների վրա, եւ այս համատեքստում մեր հանրապետությունը շահագրգռված է ըստ ամենայնի խորացնել հարաբերությունները Եվրոպայի եւ այն ներկայացնող տարբեր կառույցների հետ: ... Շարունակություն »
Просмотров: 490 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանություններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով` չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ իրագործմանը:

Այդ մասին Panorama.am լրատվական կայքին հայտնել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Թուրքիայի "Հզոր Թուրքիա” կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այդ կուսակցության ղեկավարությունը ցանկանում է այցելել Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկելու նպատակով հանդիպել ՀՀ արտգործնախարարի հետ:

Просмотров: 472 | Добавил: Voskanapat | Дата: 29.10.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ