Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 28
«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող: Այս խնդրում վախենալու առիթ Հայաստանը չունի, քանի որ խաղաղություն պետք է ինչպես Հայաստանին, այնպես էլ` Ադրբեջանին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը մեջբերեց հայտնի ասույթը, թե եթե խաղաղություն ես ցանկանում, պետք է պատրաստվել պատերազմի: «Հայ-ադրբեջանական պայքարը ներկայում վերածվել է սեփական տեսակետը ամրապնդելու պայքարի»,- ասաց Շիրինյանը: 

Անդրադառնալով նախօրեին Աստրախանում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը` Լ. Շիրին ... Շարունակություն »
Просмотров: 510 | Добавил: Voskanapat | Дата: 28.10.2010 | Комментарии (0)

Նախիջևանում անցկացված Ադրբեջան-Թուրքիա բիզնես ֆորումի մասնակից, Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը կրկին բարձացրել է Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը վերացնելու Անկարայի առաջարկը:

Ինչպես հայտնում է «Ազադլըգը»` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, թուրք նախարարը Նախիջևանում ասել է. «Վիզային ռեժիմը վերացնելու շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ շարունակվում են: Ես այդ հարցը քննարկել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք 52 երկրների հետ արդեն վերացրել ենք վիզային ռեժիմը: Այն դեպքում, երբ Անկարան որոշել է վիզային ռեժիմը վերացնել Ռուսաստանի հետ էլ, դժվարանում ենք բացատրել, թե որն է Ադրբեջանի` թուրք գործարարներից վիզա պահանջելու պատճառը»:

Просмотров: 614 | Добавил: Voskanapat | Дата: 28.10.2010 | Комментарии (0)

Ադրբեջանը ներկայացնում է, թե իբր Արցախում, ներկայիս Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև Հայաստանում գոյություն ունեցող քրիստոնեական հուշարձանները, եկեղեցիները աղվանական են: Նույն տրամաբանությամբ, ադրբեջանցիները որոշել են, որ աղվանների հետնորդներն են. այդ դեպքում աղվանական եկեղեցիներն ու հուշարձաններ «ադրբեջանական» են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կեղծիքների և հայոց պատմության խեղաթյուրման մասին խոսեց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը:

Հիշեցնենք, որ քարտեզագիրն այսօր հանրությանը ներկայացրեց իր հեղինակած «Հորինված պատմություն Ադրբեջան և Հայաստան. Կեղծիքներ ու փաստեր» գիրքը` 30 քարտեզներ, որոնք ևս մեկ անգամ հավաստում են հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի բնիկ լինելու փաստը:
Просмотров: 515 | Добавил: Voskanapat | Дата: 28.10.2010 | Комментарии (0)

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում 17 պոմպակայանների վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնող ֆրանսիական «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության ղեկավարությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էր նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ «Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:

Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ կառավարության դիրքորոշումը «Ֆարմեքս թեքնոլոջի» ընկերության կողմից աշխատանքների կազմակերպման վերաբերյալ` նշելով դրանց առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ պոմպակայանները պետք է գործարկվեն արդեն ոռոգման հաջորդ շրջանում: Նա կարևորեց շինաշխա ... Շարունակություն »
Просмотров: 470 | Добавил: Voskanapat | Дата: 28.10.2010 | Комментарии (0)

«Յուրաքանչյուր ժողովուրդ հպարտանում է նրանով, ինչ ունի: Մեր նախագահը Աստրախանում պսակ դրեց Աստրախանի հայկական համայնքի գործունեությունը խորհրդանշող հայկական խաչքարին: Քանի որ ադրբեջանցիների պետությունն ունի ընդամենը 90 տարվա պատմություն, իսկ ազգն էլ 36 թվականից հետո է դարձել ադրբեջանցի (մինչ այդ գործածվում էր կամ բացառապես մահմեդական, կամ կովկասյան թուրք, կամ կովկասյան թաթարներ), դրա համար էլ մշակութային ժառանգություն չունենալով` ադրբեջանցիները պետք է այդպիսի քայլ կատարեին և բացեցին Հեյդար Ալիևի արձանը»,- լրագրողներին այսօր ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Աստրախանում բացված և ադրբեջանցիների ցնծության առարկա դարձած Հեյդար Ալիևի հուշարձանին:

Ադրբեջանը, ըստ Շարմազանովի, հաղթահարելով հայկական բարդույթները, կուռքեր, ա ... Շարունակություն »
Просмотров: 574 | Добавил: Voskanapat | Дата: 28.10.2010 | Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:

Դավիթ Կարապետյանը կրթությամբ արևելագետ-միջազգայնագետ է: 2003թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրատը, 2005թ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ. Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան:
Հայաստանի ֆրանսիական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք: Տիրապետում է ա ... Շարունակություն »
Просмотров: 495 | Добавил: Voskanapat | Дата: 28.10.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ