Ստատիստիկա |
---|
Առցանց: 2 Հյուրեր: 2 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Октябрь » 26
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը, հատկանշական համարելով հատկապես այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական կազմով հանդիպում Իրանի և Հայաստանի միջև առաջին անգամ է տեղի ունենում, նշել է, որ դա վկայում է երկու երկրների միջև եղած հարաբերությունների ընդլայնման և խորացման մասին։
Просмотров:
561
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.10.2010
|
|
<<Լեզվի մասին>> և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց նախագծերը հավանաբար կքննարկվեն ԱԺ հաջորդ քառօրյայում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
<<Մենք հավատարիմ ենք մնացել մեր ասածին և կարծում ենք, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելը ճիշտ չէ, փոփոխություններ պետք է արվեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում>>, պարզաբանել է Հ. Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով, իրենք խորհրդակցել են իրավաբանների հետ, որոնք ասել են, որ հարկավոր է «Լեզվի մասին» օրենքից հղումներ կատարել «Հանրակրթության մասին» օր
...
Շարունակություն »
Просмотров:
485
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.10.2010
|
|
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 34 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 578 կրակոց:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Просмотров:
458
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.10.2010
|
|
PanARMENIAN.Net - Իրանում տեղի ունեցող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը:
Միջազգային համաժողովները և ցուցահանդեսները վաղուց ադրբեջանական կողմից օգտագործվում են որպես Հայաստանի հետ հարաբերությունները պարզելու և հակահայկական քարոզչությունը տարածելու ամենահարմար ձևաչափ: Մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը բացառություն չէր: Հոկտեմբերի 25-ին ցուցահանդեսի բացման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ ցույց են տվել, որ չեն կարող խնդիրները լուծել քաղաքակիրթ ճանապարհով կամ երկխոսության միջոցով:
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.10.2010
|
|
Նոյեմբերի 8-13-ը Երևանում կկայան ժամանակակից իտալական կինոյի շաբաթ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը:
Ըստ տեղեկատվության` ֆիլմերը կցուցադրվեն իտալերենով` անգլերեն սուբտիտրերով:
Ֆիլմերի ցուցադրությունը հիանալի հնարավորություն է հայ հանդիսատեսի համար մոտիկից ծանոթանալ իտալական ավանդույթներին ու մշակույթին:
Նախագծի շրջանակներում, դեսպանատան աջակցությամբ, տեղի կունենա հայ քանդակագործ Դավիթ Մինասյանի ցուցահանդեսը` «Իտալական շր
...
Շարունակություն »
Просмотров:
489
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.10.2010
|
|
ՀԱՊԿ ստորաբաժանումները, որոնցում Ռուսաստանից բացի ներգրավված են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, պետք է զինվեն ամենաժամանակակից սպառազինություններով, այդ թվում՝ ոչ մահաբեր գործողությամբ նոր նմուշներով։ Այդպիսի հայտարարություն է արել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոդյուժան։Այս մասին հայտնում է dni.ru կայքը:
Երկուշաբթի Չելյաբինսկի շրջանում ավարտվել է «Փոխգործակցություն–2010» զորավարժությունների առաջին փուլը, որին մասնակցել են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը։ Բորդյուժան ընդգծել է, որ այդ զորավարժություններին մասնակցել են 7 երկրների ուղարկած ընտրյալ ստորաբաժանումները։
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.10.2010
|
| |
|
|