Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Октябрь » 05
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել Բաքվում Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան մասին: Համաձայն այդ հայտարարության, Մանվել Սարիբեկյանը, ով այս տարվա սեպտեմբերի 11-ին առևանգվել էր ադրբեջանական զորքերի կողմից, ինքնասպան է եղել:
Ռազմական դատախազության աշխատակիցները բժշկական փորձագետների հետ միասին հայտարարել են, որ Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա վրա բռնության հետքեր չկան: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը առևանգվել էր ադրբեջանցիների կողմից սույն թվականի սեպտեմբերի 11-ին
...
Շարունակություն »
Просмотров:
534
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
|
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է Հոգաբարձուների խորհրդի կազմում և հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի վերաբերյալ, ինչը հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից։ Վարչապետը կարևորել է խորհրդի կազմում նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի ներգրավումը ու հանձնարարել համապատասխան փոփոխություններ կատարել հիմնադրամի կանոնադրությունում։
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
|
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ուկրաինայի Յալթա քաղաքում կմասնակցի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի(МСАП) հերթական` 32-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ լրատվականից:
Նիստի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդես կգա «ՀՀ-ում մրցակցային քաղաքականության իրավիճակի և զարգացման միտումների մասինե զեկույցով:
ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ոչ միայն առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների, այլև այդ ուղղությամբ ԱՊՀ անդամ
...
Շարունակություն »
Просмотров:
580
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:
Ողջունելով Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին` Նախագահ Սարգսյանը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Հանրապետության ղեկավարի հավաստմանբ, Հայաստանը պատրաստ է հարեւան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը:
Просмотров:
471
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին:
Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես Բանկի ներդրումը`ուղղված Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բանկին` մեր երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման գործում աջակցության համար: "Մենք ԱԶԲ գործունեությունը կարեւորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, այլ` կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարեւոր հանգամանք է, որովհետեւ փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների եւ նոր կարողությունների ձեւավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լ
...
Շարունակություն »
Просмотров:
553
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
|
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի հայանպաստ խմբի համանախագահներ Ֆրենկ Փըլոնի եւ Ադամ Շիֆի, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության եւ ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպվել էր Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ում այս առիթով այցելությամբ գտնվող ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանի ուղեկցությամբ:
Սա ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված Արցախի անկախությանը նվիրված այսօրինակ երրորդ միջոցառումն է, սկսած 2006 թվականից: Բազմամարդ լսարանի առջեւ ելույթ են ունեցել հայանպաստ խմբի կոնգրեսականներ, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մարգարյանը: Բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձել
...
Շարունակություն »
Просмотров:
542
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերամիավորման 20-ամյակի առթիվ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը։
Շնորհավորելով ներկաներին և Գերմանիայի ժողովրդին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորական խոսքերը Գերմանիայի վերամիավորման և միասնության տոնի կապակցությամբ։ Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Գերմանիայի պետությանն ու ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, հետագա բարգավաճում և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ 20 տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ Գերմանիայի ժողովրդի տասնամյակների փափագն ու ձգտումը` վերամիավորումը։ Այս պատմական իրադարձությունն էական նշանակություն ունեցավ ոչ միայն գերմանական ժողովրդի,
...
Շարունակություն »
Просмотров:
574
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
05.10.2010
|
| |
|
|