Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 21 » Տ. Սարգսյան. Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է
11:57
Տ. Սարգսյան. Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է
Նախօրին վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուասաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է։ Հասկանալի է, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատմությունը գնահատի այն դերակատարությունը, որ ունենալու է Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի համախմբման գործում, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում։ Առավել կարևոր է հայապահպանությանն ուղղված գործունեությունը, որը ծավալում է միությունը»։

Խոսելով Ռուսաստանի հայերի միության աշխատանքի մասին` վարչապետը կարևորել է դրա ազդեցությունը համայն հայության ներուժի ամրապնդման ու Հայկական աշխարհի ձևավորման գործում. «Դրանով իսկ ձևավորվում և ամրապնդվում է Հայկական աշխարհը և կապերը հայկական համայքների միջև։ Այսօր անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն աշխատանքներին, որ Ռուսաստանի հայերի միությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Դրանք ոչ միայն հումանիտար ծրագրեր են, այլ նաև իրական ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես, համոզված եմ, իրենց դրական արդյունքն են թողնելու ոչ միայն այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, այլ նաև լուրջ հիմքեր են դնում ապագա կայուն զարգացման համար»։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է պետական կառույցների ու միության համագործակցության կարևորությունը և նշել, որ դա նպաստում է իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բազմազան խնդիրների լուծմանը։ Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը միությանը մաղթել է նորանոր հաջողություններ հայրենանվեր բոլոր ձեռնարկներում։

Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

/Times.am/
Просмотров: 551 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ