Блог
Главная »
2010 » Октябрь » 29 » Սփյուռքահայ երիտասարդները ցանկանում են ծառայել հայոց բանակում
12:20 Սփյուռքահայ երիտասարդները ցանկանում են ծառայել հայոց բանակում |
Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ՙԱրի տուն՚ ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում ՙԱրի բանակ՚ ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց սփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես եկան առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում:
/Times.am/
|
Просмотров: 514 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |