Блог
Главная »
2010 » Октябрь » 11 » Սոցինտերնը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությամբ
10:46 Սոցինտերնը մտահոգված է ղարաբաղյան հակամարտությամբ |
PanARMENIAN.Net - Գոյություն ունի դինամիկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Եվ տարածաշրջանին, և Եվրոպային, և աշխարհին անհրաժեշտ է նրա լուծումը, որն իր հետ խաղաղություն կբերի տարածաշրջան, Բաքվում հայտարարել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան:
«Այդ հակամարտության լուծումը հարկավոր չէ հետաձգել տարիներով, անհրաժեշտ է լուծել այն հիմա: Ռազմական լուծումն անընդունելի է : Երկու կողմերը պետք է առաջ շարժվեն այդ հակամարտության լուծման համար, որպեսզի երկու ժողովուրդներն ապրեն խաղաղ: «Առանց խաղաղության տարածաշրջանում ոչինչ հնարավոր չէ»,- հայտարարել է նա:
Սոցինտերնի ղեկավարի խոսքերով, գլոբալ աշխարհի պայմաններում հակամարտություններն ազդում են այլ երկրների վրա: «Ղարաբաղյան հակամարտությունը ևս դարձել է միջազգային և անհանգստացնում է մեզ բոլորիս: Սոցինտերնի ավանդը նրա լուծման մեջ կայանում է կողմերի միջև երկխոսություն հաստատելու ձգտման մեջ: Սոցինտերնը քաղաքական կազմակերպություն է և կարող է դերակատարություն ունենալ քաղաքական երկխոսության ստեղծման մեջ: Մենք կարողացել ենք հունիսին հանդիպում կազմակերպել Երևանում, Ադրբեջանը կարողացել է մասնակցել և արտահայտել իր դիրքորոշումը»,- ասել է Այալան, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
|
Просмотров: 517 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |