Блог
Главная »
2010 » Октябрь » 20 » Սեյրան Օհանյանը հանդիպել է Ուկրաինայի իր պաշտոնակցին
12:11 Սեյրան Օհանյանը հանդիպել է Ուկրաինայի իր պաշտոնակցին |
2010թ. հոկտեմբերի 19-ին Ղրիմում` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ ձևաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված հարաբերություններին, դրանց ծավալման և ակտիվացման ուղիներին: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկողմ համագործակցության 2011թ. պլանը, որի կարևոր միջոցառումներից են ռազմավարական և օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական և ռազմակրթական ոլորտներում:
/Aysor.am/
|
Просмотров: 605 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |