«Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը 49 տարով երկարաձգվել է: Ինչու՞ հենց 49»,- Հայաստանում հարցրել են ռուս քաղաքական վերլուծաբան Մ. Գանապոլսկուն:
«Իսկ ինչու՞ ոչ 49 տարով, ի՞նչ էիք ուզում դուք՝ հարյու՞ր տարի…Դա օպտիմալ ժամկետ է, եթե ներկայության ժամկետը երկարացվեր 5 տարով, ապա Ադրբեջանը կարող էր մտածել, որ Ռուսաստանը 5 տարուց հեռանալու է, եթե երկարացվեր 100 տարով, ապա կմտածեր, որ մնում է հավերժ: 49 տարին երկար ժամկետ է, բայց այստեղ քաղաքական մեսիջ կա: Ռուսաստանի համար դժվար է, նա ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ», ասել է Գանապոլսկին՝ ավելացնելով, որ թեպետ Ռուսաստանը չի բարձրաձայնում, որ Ադրբեջանը մեղավոր կողմ է, ու այդ առումով ճիշտ է վարվում, սակայն, չհանդիսանալով հակամարտության կողմ, Ռուսաստանը նշում է, որ բարդ դրություն է և հարկավոր է խաղաղություն հաստատել: /Aysor.am/
|