Блог
Главная »
2010 » Октябрь » 18 » ՌՀՄ-ն Մոսկվայի նոր քաղաքապետի հետ ևս կհամագործակցի
13:08 ՌՀՄ-ն Մոսկվայի նոր քաղաքապետի հետ ևս կհամագործակցի |
Մոսկվայում բնակվում է 300 հզր հայ: Այնտեղ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում քաղաքապետարանի հետ, այսինքն` հնարավոր չէ, որ Ռուսաստանի հայերի միությունն ու Մոսկվայի քաղաքապետը չհամագործակցեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Իհարկե, Յուրի Լուժկովը մեր` հայերի, բարեկամն էր, բայց այդ փոփոխությունը մեր գործը չէ, այլ` Ռուսաստանի նախագահի»,- ընդգծեց Աբրահամյանը և հավելեց, որ նոր քաղաքապետը պրոֆեսիոնալ է և շատ ճանաչված մարդ, իսկ իրենց համագործակցությունը չի տուժի, այլ կշարունակվի:
Ինչպես ասաց ՌՀՄ նախագահը, միությունն արդեն շնորհավորել է Մոսկվայի նոր քաղաքապետին և առաջիկա օրերին Արա Աբրահամյանն անձամբ հանդիպելու է Սերգեյ Սոբյանինին:
/Aysor.am/
|
Просмотров: 499 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |