Блог
Главная »
2010 » Октябрь » 18 » Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում
12:51 Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` նոյեմբերի 1-ից նորընծա 2 քահանաներ, ավարտելով քառասնօրյա պատրաստության աղոթական շրջանը, հոգևոր ծառայության են նշանակվել են տարբեր թեմերում: Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը ծառայության է կոչվել Գուգարաց Թեմում` Թեմակալ Առաջնորդի իշխանության ներքո: Տ. Գեղարդ քահանա Կաբաղյանն իր հոգևոր սպասավորությունը կիրականացնի Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունում:
Մեկ այլ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ազատվելով Գուգարաց Թեմում ստանձնած պարտականություններից, իսկ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Սամվել սարկավագ Հարությունյանը իր ծառայությունը կշարունակի Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
/Aysor.am/
|
Просмотров: 555 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |