Блог
Главная »
2010 » Октябрь » 6 » Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը
12:22 Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը |
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ եւ համագործակցության զարգացմամբ: Նախագահի հավաստմամբ, այդ հարաբերությունների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդեն ձեւավորված է, եւ նպաստավոր պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման համար: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը:
"Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը”,-Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է դեսպան Իվան Կուխտան:
Երկուստեք կարեւորվել է տնտեսական, մշակութային, հումանիտար, միջտարածաշրջանային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը:
/Times.am/
|
Просмотров: 500 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |